Նուբարաշենի աղբավայրի կրակն ամբողջությամբ մեկուսացված է, տարածքը պատված է հողով։ Այս մասին Factor.am-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Կառույցից հայտնում են, որ այս օրերին 1041 մեքենա հող է տեղափոխվել աղբավայր, այս պահին տարածքում տեսախցիկների տեղադրման նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթ կա։ Այն հարուցվել է Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (վտանգավոր …

