Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 23-ին այցելել է Սյունիքի մարզի Գորիս քաղաք։ Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Գորիսում Խաչատուրյանը նախ այցելել է Ակսել Բակունցի տուն-թանգարան, այնուհետև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել քաղաքում։ Նախագահը տեղում ծանոթացել է համայնքապետարանի կողմից իրականացվող շինարարական և փողոցների բարեկարգման աշխատանքներին։ Շրջայցի ընթացքում Վահագն Խաչատուրյանը զրուցել է Գորիսի …

