Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
Բոլորը

Ազգային ժողովի հանձնաժողովի նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հարց ուղղեց Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանին՝ խնդրելով մանրամասնել, թե ինչու էր անհրաժեշտ և ինչի համար էր ծախսվել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամից պետական բյուջե փոխանցված 100 մլն դոլարը։

Պատգամավոր Ղազարյանն իր ելույթում ընդգծեց, որ Հաշվեքննիչ պալատին պետբյուջեից գումարներ հատկացնելիս պետք է լինի հստակ վստահություն, որ կառույցն իր գործառույթներն իրականացնում է բարեխղճորեն և արդյունավետ։ Նա հիշեցրեց, որ 2018–2020 թթ․ պատերազմի շրջանում Ատոմ Ջանջուղազյանը զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը, երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամից շուրջ 100 միլիոն դոլար փոխանցվեց կառավարությանը։

Պատգամավորի խոսքով՝ հանրությունն այդպես էլ սպառիչ պատասխան չստացավ այդ գումարների ճակատագրի վերաբերյալ, իսկ Ջանջուղազյանին Հաշվեքննիչ պալատի նախագահ նշանակելը գնահատեց որպես «ինքն իրեն ստուգելու» հնարավորություն։

Որպես օրինակ՝ պատգամավորը մեջբերեց մամուլի հրապարակումը, համաձայն որի՝ 2020 թ․ նոյեմբերի 5-ին կառավարությունը 5 միլիոն դոլարի ռազմական նշանակության սարքավորումներ ձեռք բերելու լիազորությունը շրջանցիկ ընթացակարգով վերապահել էր վարչապետի օգնականին՝ Նաիրի Սարգսյանին։

Բացի այդ, պատգամավորը հետաքրքրվեց, թե Հաշվեքննիչ պալատի գնահատմամբ՝ որո՞նք են պետական կառավարման առավել ռիսկային ու կոռուպցիոն վտանգներ պարունակող ոլորտները։

Արձագանքելով հարցերին,՝ Հաշվեքննիչ պալատի նախագահը նշեց, որ վստահությունն ու հեղինակությունը չափազանց կարևոր են, սակայն հորդորեց անձը չնույնացնել ինստիտուտի հետ, քանի որ բյուջետային հատկացումները նախատեսվում են ոչ թե իրեն, այլ սահմանադրական մարմնին։

Անդրադառնալով «Հայաստան» հիմնադրամի միջոցներին՝ Ջանջուղազյանը որոշ մանրամասներ հայտնեց։

«Գումարը չի փոխանցվել մեկ միասնական տրանշով․ այն իրականացվել է նվիրաբերության 9 տարբեր պայմանագրերով, որոնցից յուրաքանչյուրի հիմքում եղել է հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի որոշումը։ Հիմնադրամում իրականացվել է միջազգային անկախ արտաքին աուդիտ, որն արձանագրել է, որ գործարքները զերծ են եղել էական խեղաթյուրումներից։ Պատերազմական իրավիճակում ստեղծված հրատապ պարտավորությունների կատարման համար պետական մարմիններն ունեին անհրաժեշտ կարողություններ, ինչով էլ պայմանավորված էր միջոցները բյուջե ուղղելու տրամաբանությունը։ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հրապարակային է և արտացոլում է բոլոր ծախսերը։ Բացի այդ, Ֆինանսների նախարարությունը կանոնավոր հաշվետվություններ է ներկայացրել հիմնադրամին, որն էլ իր հերթին հանրայնացրել է տվյալներն ու տեսահաշվետվությունները՝ ավելի քան 100 հազար շահառուների վերաբերյալ»,- նշեց Ջանջուղազյանը։

Անդրադառնալով ռիսկային ոլորտներին՝ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Հաշվեքննիչ պալատը որդեգրել է ռազմավարական մոտեցում և նախանշել է միջնաժամկետ առաջնահերթություն ունեցող 7 հիմնական ուղղություն՝ առողջապահություն, կրթություն, շրջակա միջավայր, արդարադատություն, տնտեսություն, պետական ֆինանսների կառավարում և տարածքային համաչափ զարգացում։

Նա տեղեկացրեց նաև, որ առաջիկա ծրագրերի նախագծերը կտեղադրվեն պալատի պաշտոնական կայքում՝ հանրային և քաղաքացիական հասարակության առաջարկներն ու դիտարկումները ներառելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան