Հայաստանը կորոշի իր մասնակցության ձևաչափը սեպտեմբերի 29-ին Մինսկում նախատեսված ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Այս մասին Մինսկում լրագրողներին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Իգոր Պետրիշենկոն, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները։ «Հայաստանը նույնպես հաստատել է իր մասնակցությունը, այժմ հարցը մշակվում է։ Սա այն հարցն է, որի վերաբերյալ պետք է որոշում կայացնի հայկական կողմը, որպեսզի …

