Թրամփի ելույթը Իսրայելի խորհրդարանում ընդհատվել է պատգամավորների բողոքի ակցիայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմում Իսրայելի խորհրդարանում (Կնեսետ) անդամների ծափահարությունների ներքո ելույթ է ունեցել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Սա գեղեցիկ վայր է, շատ գեղեցիկ վայր։ Մենք հավաքվել ենք խորը ուրախության և աճող հույսի օրը։ Երկու ցավալի տարիներ տևած խավարից և գերությունից հետո 20 քաջարի պատանդներ վերադառնում են իրենց սիրելիների գիրկը։ Եվս 28 թանկարժեք սիրելիներ վերադառնում են՝ վերջապես հավերժ հանգստանալու սուրբ երկրում»,- ասել է Դոնալդ Թրամփը։

Նա շնորհակալություն է հայտնել իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆին՝ ասելով, որ բոլորը նրան այնքան են սիրում, որ նա կարող է հաղթահարել մյուս պատերազմը, որը փորձում է կանգնեցնել՝ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի հետ։

Թրամփի ելույթը կարճ ժամանակով ընդհատվել է ցուցարարներով բղավոցներով, սակայն անվտանգության աշխատակիցները նրանց դուրս են բերել դահլիճից։ Պարզվել է՝ Թրամփի ելույթն ընդհատել են Կնեսետի պատգամավորներ Օֆեր Կասիֆը և Այման Օդեիհը։ Ընդդիմադիր պատգամավորներից մեկը պաստառ է պարզել՝ «Ճանաչե՛ք Պաղեստինը» գրությամբ։

Խորհրդարանի խոսնակ Ամիր Օհանան կարգի է հրավիրել պատգամավորներին՝ բողոքող պատգամավորներին բարձր ծափահարությունների ներքո դուրս են բերել դահլիճից։

ԱՄՆ նախագահն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի  միջև վերջերս Գազայի վերաբերյալ կնքված համաձայնագիրը «ժամանակին» է  անվանել, քանի որ Իսրայելի ռազմական գործողությունները դառնում էին «դաժան և լարված»։

Թրամփը նաև հայտարարել է՝ հիմա պաղեստինցի ժողովուրդը պետք է որոշի՝ հրաժարվել «ահաբեկչությունից և բռնությունից»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի