Ոստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրողի. հայտնաբերվել է 51 փաթեթ մարիխուանա

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վարսեր գյուղի բնակիչ 19-ամյա մի երիտասարդ ապօրինի ձեռք է բերում և իրացնում թմրանյութ․ հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Հոկտեմբերի 11-ի կեսօրին մոտ, Վարսեր գյուղից միջպետական ավտոճանապարհ տանող հատվածում, երիտասարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 43 փաթեթ` լցված ընդհանուր 82 գրամ դեղնականաչավուն զանգվածով, նաև` մոխրացած հետքերով երկու կաթուցիչ:

Ըստ երիտասարդի` մարիխուանայով փաթեթները նա վերցրել է Ծաղկունք գյուղի տարածքում` տեղադրելու միջոցով դրանք իրացնելու նպատակով:

Ոստիկանների տեղեկության համաձայն` 19-ամյա երիտասարդը մինչ ձերբակալվելը ձեռք բերած փաթեթների մի մասն արդեն տեղադրել էր:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեցին արդեն տեղադրված ութ փաթեթները` ընդհանուր մոտ 18 գրամ դեղնականաչավուն զանգվածով: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։