Փաշազադեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին բողոքել է Հայ Առաքելական եկեղեցուց և հայկական սփյուռքից

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

Ստեղծված իրավիճակում, երբ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական ղեկավարությունները ձգտում են խաղաղություն կառուցել կառուցողական համագործակցության մթնոլորտում, Հայ եկեղեցին և սփյուռքը անում են ամեն ինչ՝ այս գործընթացը խափանելու համար ոչնչացնող  քարոզչություն են  իրականացնում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն։

Նրա խոսքով՝ կրոնական առաջնորդները միշտ կոչ են անում խաղաղության. «Սակայն մենք տեսնում ենք, որ մինչ երկու երկրների քաղաքական ղեկավարությունները քայլեր են ձեռնարկում խաղաղության ուղղությամբ, Հայ եկեղեցին կոչ է անում ռևանշիզմի և նոր առճակատման»։

Փաշազադեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ասել է նաև, իբր, Արցախի տարածքներում բոլոր կրոնական և մշակութային վայրերի վերականգնման, երկրում միջկրոնական համագործակցության և միջկրոնական փոխըմբռնման, ինչպես նաև պետության և կրոնի միջև հարաբերությունների բարձր մակարդակի մասին։

Գուտերեշը, իր հերթին, Փաշազադեին հրավիրել է մասնակցելու ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի հաջորդ գլոբալ ֆորումին, որը տեղի կունենա այս տարվա դեկտեմբերին Սաուդյան Արաբիայում։

Երբ է Փաշազադեն հանդիպել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, չի հաղորդվում։

Հավելենք, որ Փաշազադեն պարբերաբար տարբեր մեղադրանքներ է հնչեցնում Հայ Առաքելական եկեղեցու հասցեին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի