Փաշազադեն Հայ Առաքելական եկեղեցուն մեղադրել է «հակաադրբեջանական քարոզչության մեջ»

Լուրեր

03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
Բոլորը

Ադրբեջանի Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն Հայ Առաքելական եկեղեցու հասցեին հերթական մեղադրանքներն է հնչեցրել։

«Բարձրագույն հոգևոր առաջնորդների հետ ազատագրված Ղարաբաղ այցելությունների ժամանակ նրանց պարբերաբար ծանոթացնում ենք ադրբեջանական իրականությանը։ Այսպիսով, մենք ներկայացնում ենք համոզիչ ապացույցներ, որոնք բացահայտում են Հայ եկեղեցու հակաադրբեջանական քարոզչությունը և ռևանշիստական ​​ապատեղեկատվությունը, որը շարունակվում է մինչ օրս»,- ասել է Փաշազադեն Ադրբեջանում անցկացվող կրոնական դավանանքների 5-րդ հանդիպման ժամանակ։

Նա նաև հայտարարել է, թե, իբր, «պետությունը, որը պահպանում է Բաքվի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցին,  մզկիթների հետ մեկտեղ վերականգնում է նաև Շուշիի ուղղափառ և հայկական եկեղեցիները»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշազադեն հայտարարել է, թե «դեռևս ցանկություն չունի հանդիպել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ», քանի որ նա «քաղաքականությամբ է զբաղվում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի