Հիմա գյուղատնտեսությամբ զբաղվե՞նք, թե 20 տարի սարը քանդենք, ուտենք ու անապատ ստանա՞նք․ ֆերմեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Կարմիր սարի լանջին տասը տարուց ավելի գյուղատնտեսությամբ զբաղվող Գևորգ Ավագյանը պատմում է` իր ընտանիքը 10 հեկտար հող է մշակում, խաղող, ծիրան, դեղձ և այլ մրգեր աճեցնում, իսկ հանքի շահագործումը կխանգարի շարունակել գյուղատնտեսությամբ զբաղվել։

«Այդ սարը մեր գլխի վերևում է, մենակ մենք չենք այնտեղ, լիքը մարդիկ ներդրում են արել գյուղատնտեսության մեջ։ Այս տարիներին հարյուրավոր ծառեր են տնկվել այնտեղ։ Հիմա գյուղատնտեսությունը ճգնաժամի առաջ է կանգնում. եթե վերևից տրաքացում կատարեն, առաջինը փոշի է բարձրանալու, այս դեպքում մեղուները չեն փոշոտելու, փոշին մնացած բերքի վրա է նստելու ու գյուղացին իր արտադրանքը չի կարողանալու արտահանել։ Հիմա ո՞րն է մեզ համար ավելի լավ, զբաղվենք գյուղատնտեսությա՞մբ, թե 20 տարի ստեղ քանդենք, ուտենք, վերածենք ամայի դաշտի, անապատ ստանա՞նք»,- ասում է ֆերմերը։

Նշենք, որ Արարատի մարզի Վեդի համայնքի Գինեվետ գյուղում այսօր հրավիրված հանրային լսումն անցավ լարված մթնոլորտում։ Տեղական ինքնակառավարման մարմինները և «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ն հանրային լսում էին հրավիրել՝ Կարմիր սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ։ Այսօր 1-ին լսման օրն էր: Համայնքի կողմից դրական եզրակացություն ստանալուց հետո ընկերությունը պետք է փորձագիտական հետազոտություն իրականացնի և երկրորդ լսումը հրավիրի։

Մանրամասները՝ տեսանյութում։