ՄԻԵԴ-ը ՌԴ-ին պարտավորեցրել է Վրաստանին 253 միլիոն եվրո վճարել

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է կայացրել Թբիլիսիի օգտին` Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (IV) (թիվ 39611/18) գործով։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման համաձայն՝ Ռուսաստանը պետք է Վրաստանին վճարի ավելի քան 253 միլիոն եվրո փոխհատուցում՝ 2008 թվականի Ռուսաստանի և Վրաստանի միջև հակամարտությունից հետո սահմանային գծերի խստացման հետևանքով առաջացած մարդու իրավունքների խախտումների համար։

Դատարանի տվյալներով՝ Ռուսաստանի գործողություններն ազդել են ավելի քան 29,000 մարդու վրա։ Դատարանը պարտավորեցրել է Վրաստանի կառավարությանը ստեղծել արդյունավետ մեխանիզմ՝ այդ միջոցները տուժածներին բաշխելու համար, այն բանից հետո, երբ Ռուսաստանը կատարի վճարումը։ Տուժածները պետք է փոխհատուցում ստանան 18 ամսվա ընթացքում՝ օգտագործելով այս մեխանիզմը։

Գործը վերաբերում է մարդու իրավունքների խախտումներին, որոնք առաջացել էին սահմանային գծերի խստացման հետևանքով 2008 թվականի Ռուսաստանի և Վրաստանի միջև հակամարտությունից հետո։ Մասնավորապես, զինված հակամարտությունը հանգեցրել էր 2009 թվականին սկսված մի գործընթացի, որը հայտնի է որպես «սահմանազատում»՝ արգելապատնեշների տեղադրում, որոնք սահմանափակում էին մարդկանց ազատ տեղաշարժը վարչական սահմանային գծերով Վրաստանի կողմից վերահսկվող տարածքների և Ռուսաստանի կողմից աջակցվող Վրաստանի օկուպացված շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև։

Բացի այդ, 2024 թվականի որոշմամբ՝ դատարանը Ռուսաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի բազմաթիվ խախտումներ է արձանագրել, այդ թվում՝ ուժի չափազանց կիրառում, վատ վերաբերմունք, բնակարանային, հողային և ընտանեկան հասանելիության անօրինական սահմանափակումներ, վրացերենով կրթության իրավունքի մերժում և վարչական սահմանային գծի երկայնքով առօրյա տեղաշարժի անօրինական սահմանափակումներ։

Փաստաթղթում նաև նշվում է, որ Նախարարների կոմիտեն շարունակում է վերահսկել Ռուսաստանի դեմ կայացված դատավճիռների կատարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը 2022 թվականից ի վեր այլևս չի հանդիսանում Կոնվենցիայի ստորագրող կողմ։

Նշվում է, որ դատարանի այսօրվա որոշումը Ռուսաստանի դեմ հաղթած գործերի տրամաբանական շարունակությունն է։

Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (I) գործով, որը վերաբերում է Ռուսաստանից էթնիկ վրացիների արտաքսմանը, Ստրասբուրգի դատարանը պարտավորեցրել է Ռուսաստանի Դաշնությանը վճարել մինչև 10 միլիոն եվրո՝ էթնիկ վրացիների զանգվածային արտաքսման և նրանց մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար: Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (II) գործով որոշումն էլ, որը վերաբերում է այսպես կոչված 2008 թվականի օգոստոսյան պատերազմին,  պարտավորեցրել է Ռուսաստանի Դաշնությանը վճարել մինչև 130 միլիոն եվրո՝ պատերազմի ընթացքում և դրանից հետո Վրաստանի քաղաքացիների նկատմամբ կատարված զանգվածային խախտումների համար:

Չնայած ՌԴ-ն այլևս Եվրոպայի խորհրդի անդամ չէ, այն շարունակում է իրավաբանորեն պարտավորված լինել կատարել այս որոշումները և ենթակա է համապատասխան տուգանքների յուրաքանչյուր ուշացման օրվա համար։ Որոշումների կատարման աշխատանքները շարունակվում են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի շրջանակում՝ Վրաստանի ակտիվ մասնակցությամբ։

Վրաստանի արդարադատության նախարարությունը շնորհակալություն է հայտնել ապացույցների հավաքագրմանը մասնակցած պետական ​​կառույցներին և շնորհավորել «երկրի ժողովրդին այդ պատմական հաղթանակի կապակցությամբ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի