Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին։

«Նախագահը կարևորել է Հանրային խորհրդի դերը որպես իշխանության և հասարակության միջև կապ ապահովող կարևոր օղակ ու սահմանադրական մարմին։ Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հանրային խորհրդի գործունեությունը պետք է միտված լինի հանրային համերաշխության և հասարակական երկխոսության ամրապնդմանը, ինչի կարիքը մեր հանրությունը հատկապես այժմ զգում է»,- ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։

Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանը ներկայացրել է խորհրդի ձևավորումից հետո իրականացված աշխատանքները, ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ընդգծելով խորհրդի դերակատարությունը տարբեր ոլորտներում առկա խնդիրների վերհանման և պետական կառավարման համակարգին հասարակական գնահատականներ փոխանցելու գործում։

Հանդիպման ընթացքում խորհրդի անդամները նախագահին են ներկայացրել իրենց դիտարկումները և մտահոգությունները բնապահպանական, քաղաքացիաիրավական, առողջապահական, ապատեղեկատվության դեմ պայքարի և այլ ոլորտներում առկա իրողությունների վերաբերյալ։


Անդրադարձ է կատարվել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված պետական և հասարակական ջանքերի համակարգման անհրաժեշտությանը, քաղաքացիական իրավունքների պաշտպանության և իրավական գիտակցության բարձրացման խնդիրներին, առողջապահական համակարգի արդիականացման ուղիներին, ինչպես նաև տեղեկատվական միջավայրում ճշգրիտ և վստահելի տեղեկատվության տարածման կարևորությանը։

Զրույցի ընթացքում ընդգծվել է Հանրային խորհրդի՝ որպես հանրային կարծիքի ձևավորման և հանրային քաղաքականության մշակման գործընթացներում ակտիվ դերակատար մարմնի նշանակությունը։ Կարևորվել են շարունակական համագործակցությունն ու արդյունավետ հաղորդակցությունը՝ հասարակության տարբեր շերտերի մտահոգություններն ու առաջարկները պետական օրակարգ տեղափոխելու և համընդհանուր շահի պաշտպանության նպատակով։