Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
02.11.2026 | 14:00
«Գաղտնի պլանը» ՌԴ-ի և ԵՏՄ-ի որոշ շրջանակներում ունի աջակցություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ Ուժեղ Հայաստան խմբայցության պատգամվոր Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ 2019-2023 թվականների պետական բյուջեներով Արցախի Հանրապետությանը տրամադրվել են միլիարդավոր դրամների բյուջետային վարկեր՝ ցածր տոկոսադրույքներով և վերակառուցման պայմաններով։ Ընդ որում, ըստ պատգամավորի, այդ հատկացումները շարունակվել են նաև 2023 թվականի բյուջեով։ Ղազարյանը Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե արդյոք այդ միջոցներով Արցախում կառուցված շենքերն ու ենթակառուցվածքները հիմա Ադրբեջանին անցնելու պարագայում ստացվում է, որ Հայաստանի հարկատուների միջոցները ծախսվել են անարդյունավետ, և ուր են ուղղվում այժմ այդ ազատված ֆինանսական ռեսուրսները։

Ֆինանսների նախարարը ներկայացրեց կառավարության դիրքորոշումը՝ պարզաբանելով վարկային պարտավորությունների իրավական վիճակը։

«Նախ առաջին հարցում ես, ճիշտն ասած, մի քիչ լավ չհասկացա՝ դուք դեմ եք, որ մենք այդ վարկերը տվել ենք այն ժամանակ, թե չէ, որովհետև դուք ասեցիք՝ ինչի՞ էիք տալիս էդ վարկերը: Հիմա ինչ վերաբերվում է նրան, թե ում ենք տվել այդ վարկերը. իմ կարծիքով այն սուբյեկտը, որին մենք տվել ենք այդ վարկերը, այդ սուբյեկտը գոյություն չունի հիմա: Մենք Լեռնային Ղարաբաղին այդ վարկը տվել ենք, և այսինքն որոշ հիմնադրամներ կան, որոնք նաև պարտքեր ունեն հիմա Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այդ սուբյեկտները գոյություն չունեն»,- ասաց նա:

Ֆինանսների նախարարը հայտնեց նաև պատմական ֆինանսական հատկացումների ընդհանուր ծավալը։

«Այո, դուք ճիշտ եք, որ բավականին մեծ գումարներ են տրամադրվել. ընդհանուր առմամբ, եթե չեմ սխալվում, ընդհանուր տրված գումարը 1998 թվականից գերազանցում է 1 տրիլիոն դրամը, և այո, դուք ճիշտ եք, որ դրա վերադարձ չի եղել: Ավելին ձեզ ասեմ՝ կառավարությունը նաև փոխհատուցել է Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների վարկերի մի մասը նաև բանկային համակարգի նկատմամբ, և դրանք մեծամասամբ ներվել են այդ քաղաքացիներին»,- ասաց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ուր են ուղղվում նախկինում Արցախին հատկացվող միջոցները, Վահե Հովհաննիսյանը նշեց, որ դրանք առանձին պահվող ֆոնդեր չեն, այլ պետական բյուջեի ընդհանուր միջոցներ։

Երկրորդ հարցադրումը վերաբերել է տեղական ինքնակառավարման ոլորտին։ Պատգամավորը նշեց, որ չնայած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված է տեղական բյուջեներին եկամտային հարկից և շահութահարկից մասհանումներ կատարելու հնարավորությունը, ներկայացված բյուջեի նախագծով դրանցից ոչ մի տոկոս հատկացում նախատեսված չէ համայնքներին։ Ֆինանսների նախարարը պարզաբանեց, որ օրենսդրական կարգավորումը պարտադիր պահանջ չի դնում, այլ ստեղծում է հնարավորություն, որն օգտագործվում է պետական գործառույթների պատվիրակման հետ զուգահեռ։

«Այո, դուք ճիշտ եք, մենք մասհանումներ չենք անելու հաջորդ տարի, նման որոշում չունենք: Ընդ որում, եթե ես ճիշտ եմ ընկալում, օրենքը չի պարտադրում այդպիսի մասհանում անել, ինքը ընդհանուր առմամբ հնարավորություն է ստեղծում։ Իմ կարծիքով միջոցների հատկացումը համայնքներին պետք է զուգահեռ գնա որոշ պետական գործառույթներ պատվիրակելուն համայնքներին: Այսինքն՝ միջոցները հենց այնպես չեն կարող հատկացվել, պետք է հասկանանք, թե որ ծառայություններն են, որ այսօր մատուցվում են կառավարության կողմից և կարող են ավելի լավ մատուցվել համայնքների կողմից, և իրենց պետք է դրա համար տրամադրել հավելյալ եկամուտներ»,- ընդգծեց նախարարը։

Երրորդ հարցադրումը վերաբերել է պետական բյուջեի պահուստային ֆոնդի 34%-ով աճին։ Պատգամավորի գնահատմամբ՝ որքան մեծ է պահուստային ֆոնդը, այնքան նվազում է բյուջեի պլանավորման կանխատեսելիությունը, քանի որ այդ միջոցները ծախսվում են կառավարության որոշումներով, այլոչ թե Ազգային ժողովի կողմից նախապես հաստատված ուղղություններով։

Վահե Հովհաննիսյանը հայտնեց, որ օրենքը թույլատրում է պահուստային ֆոնդի ծավալը սահմանել մինչև բյուջեի 3%-ի չափով, և այն բաժանված է երկու հստակ բաղադրիչի։

«Օրենքը ընդհանուր առմամբ հնարավորություն է տալիս կառավարությանը ունենալ պահուստային ֆոնդ, որը չի հատկացվում տարբեր ուղղություններով, և այդ պահուստային ֆոնդի գումարը չի կարող լինել ավելի մեծ, քան 3%-ը: Այսինքն՝ ճկունություն է տրվում, որ կարող են տարվա ընթացքում ի հայտ գալ որոշակի ծախսեր: Հիմա այդ պահուստը բաժանված է երկու մասի․ մեկը հենց այն պահուստն է, որի մասին խոսում ենք, և մյուսը մակրոտնտեսական ռիսկերի կառավարման պահուստն է»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան