Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
Հասարակություն
02.11.2026 | 16:35Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Պետրոսյանի, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ 2018-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք էր ներկայացվել սահմանադրական կարգը տապալելու համար, սակայն ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել նրան վերագրված հոդվածը: Դրանից հետո Մարտի 1-ի գործով անցնող անձանց, այդ թվում՝ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, ապա 2024-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել, որ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքը հնարավոր էր վերաորակել:
Դրանից հետո գործն ուղարկվել էր Հակակոռուպցիոն դատարան ու նորից է քննվում:

