Դադարե՛ք օգտագործել կին լինելը որպես նվաստացնող օբյեկտ ձեր քաղաքական հակամարտություններում. հայտարարություն

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որով դատապարտել է մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից արված կնատյաց ​​արտահայտությունները։

«Բովանդակալից քաղաքական քննարկումների փոխարեն սեքսիստական ​​և կնատյաց լեզու օգտագործելը վկայում է մարդկային արժանապատվության սկզբունքների նկատմամբ խորը անհարգալից վերաբերմունքի մասին: Կանանց կամ նրանց սեռականությունը որպես վիրավորանքի կամ ծաղրի գործիք օգտագործելը քաղաքական քննադատություն չէ. դա բռնություն է, որը նորմալիզացնում է խտրականությունը և ամրապնդում գենդերային կարծրատիպերը:

Մենք ուզում ենք հիշեցնել պարոն Քոչարյանին, որ բազմիցս նշել ենք, որ կին լինելը և ազատ սեռական կյանք ունենալը ամոթ չէ: Անընդունելի է կին լինելու և սեռականություն ունենալու փաստը որպես թուլության նշան հումորային ռեմարկով ներկայացնելը:

Մենք կրկին անգամ կոչ ենք անում բոլոր քաղաքական գործիչներին զերծ մնալ սեքսիստական արտահայտություններից և կենտրոնանալ քաղաքական բովանդակության վրա։ Դադարե՛ք դիտարկել կանանց որպես ստորադաս օբյեկտներ ձեր քաղաքական հակամարտություններում։

Հայաստանի ապագան կկառուցվի հավասարության և հարգանքի վրա, այլ ոչ թե հնացած հայրիշխանական նորմերի»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրված ասուլիսի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու, «հողերը հանձնելու», Ալիևի և Էրդողանի պահանջներն «անվերապահորեն կատարելու» վերաբերյալ իր դիտարկումների ժամանակ ասել էր․ «Մի վիճակ է ստեղծվել, որ չափազանց կարևոր գործոնները Հայաստանի Հանրապետությունը բաժանում է ուղղակի․ Արցախը տանք Ալիևին, ինչ ուզում են Էրդողանը, Ալիևը՝ տանք։ Վաղը ասելու է՝ Մակրոնն ինչ ուզում է՝ տանք, Թրամփն ինչ ուզում է՝ տանք։ Այս մարդը Հայաստանի հաշվին Մայր Թերեզա է աշխատում։ Իմ տպավորությունը սա է։ Բարեբախտաբար,  աղջիկ չի ծնվել, ազգային խայտառակություն կլիներ»։

Factor TV-ին անդրադարձել էր խնդրին։ Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը Քոչարյանի վերոնշյալ հայտարարության վերաբերյալ նշել էր, որ այն պարունակում է հստակ խտրական և սեռային կարծրատիպային տարրեր, որոնք կարող են դիտարկվել որպես սեռային խտրականության դրսևորում, իսկ որոշ դրվագներում՝ նաև կանանց արժանապատվությունը նվաստացնող ու ստորացուցիչ արտահայտություններ․ «Երբ տղամարդուն փորձում են անարգել, վիրավորել, նվաստացնել, նրան կնոջն առնչվող ատրիբուտներ են ավելացնում։ Ըստ հիերարխիկ և պատրիարխալ պատկերացումների՝ կանայք ստորադասված են տղամարդկանց։ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ժամանակ տեղի ունեցածը պատրիարխալ պատկերացման առավել տգեղ ցուցադրություններից էր։ Դա ոչ թե քննադատություն էր, այլ անհարկի վիրավորանք, որը նաև համեմված էր գենդերային կարծրատիպերով։ Համեմատությունն ինքնին անընդունելի էր և կանանց, աղջիկներին նվաստացնող»։