«Քոչարյանի խոսքը պատրիարխալ պատկերացման տգեղ ցուցադրություն էր»․ իրավապաշտպանն ասուլիսում հնչած խոսքը խտրական է որակում

Լուրեր

20.12.2025 | 20:00
100,000 ռուբլի՝ ՀՀ-ում լրտեսության համար․ ՌԴ քաղաքացիները Հայաստանում տվյալներ են հավաքել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 19:36
Ուկրաինան և Պորտուգալիան պայմանավորվել են ծովային դրոնների արտադրության շուրջ
20.12.2025 | 19:15
Յուրա Մովսիսյան․ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստն է
20.12.2025 | 19:00
Օվերտոնի պատուհանի կիրառմամբ պայքար է. ասվում է այն, ինչ թույլատրելի չէր. Գևորգ Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 18:45
ՀՀ-ն ՍԾՏՀ նիստում ընդգծել է տարածաշրջանային համագործակցության և հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը
20.12.2025 | 18:06
Ֆուտզալի միջազգային ընկերական մրցաշարի մասնակիցներից մեկը չի ժամանել Երևան
20.12.2025 | 17:32
Եղեգնաձորի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել
20.12.2025 | 17:10
Էդուարդ Սպերցյանը հանդիպել է Զլատան Իբրահիմովիչի հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
20.12.2025 | 16:56
Մենք չենք համաձայնի, որ մեզ ինչ-որ մեկը վերահսկի. Զելենսկին՝ Պուտինին
20.12.2025 | 16:37
Վահան Բիչախչյանը նոր մարզիչ կունենա «Լեգիայում»
20.12.2025 | 16:21
Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ
20.12.2025 | 16:04
Հենրիխ Մխիթարյան. Ցավալի պարտություն էր, հիասթափությունը մեծ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 15:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
20.12.2025 | 15:32
Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
20.12.2025 | 15:19
Լիոնի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի շենքում «Սյունիքի այգի» է անվանակոչվել ձմեռային այգին
Բոլորը

Հոկտեմբերի 7-ին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսն էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու, «հողերը հանձնելու», Ալիևի և Էրդողանի պահանջներն «անվերապահորեն կատարելու» վերաբերյալ իր դիտարկումների ժամանակ ասել է․ «Այս մարդը Հայաստանի հաշվին Մայր Թերեզա է աշխատում։ Իմ տպավորությունը սա է։ Բարեբախտաբար,  աղջիկ չի ծնվել, ազգային խայտառակություն կլիներ»։

Տեսանյութում դիտեք 19։15 րոպեից։ 

Քոչարյանի վերոնշյալ հայտարարությունը, ըստ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի, պարունակում է հստակ խտրական և սեռային կարծրատիպային տարրեր, որոնք կարող են դիտարկվել որպես սեռային խտրականության դրսևորում, իսկ որոշ դրվագներում՝ նաև կանանց արժանապատվությունը նվաստացնող ու ստորացուցիչ արտահայտություններ։

«Երբ տղամարդուն փորձում են անարգել, վիրավորել, նվաստացնել, նրան կնոջն առնչվող ատրիբուտներ են ավելացնում։ Ըստ հիերարխիկ և պատրիարխալ պատկերացումների՝ կանայք ստորադասված են տղամարդկանց։ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ժամանակ տեղի ունեցածը պատրիարխալ պատկերացման առավել տգեղ ցուցադրություններից էր։ Դա ոչ թե քննադատություն էր, այլ անհարկի վիրավորանք, որը նաև համեմված էր գենդերային կարծրատիպերով։ Համեմատությունն ինքնին անընդունելի էր և կանանց, աղջիկներին նվաստացնող»,- Factor.am-ի հետ զրույցում ասում է Հովհաննիսյանը։ 

Հովհաննիսյանը հիշեցնում է նմանատիպ մեկ այլ դեպք․  դեռևս Գյումրիի քաղաքապետի թեկնածուի կարգավիճակում գտնվող Վարդան Ղուկասյանը մարտի 30-ին հրավիրած իր ասուլիսում խոսել էր կանանց հագուկապի և գայթակղությանը չդիմանալու մասին:

«Էդպիսի մարդ չկա, որ աշխարհում ապրի ու մեղք չգործի… Ու հետո, էս աղջիկները կթողնե՞ն, որ մարդը մեղք չգործի։ Գեղեցիկ հագած, ոտքերը բաց․․․ Տղամարդկանց գայթակղության պատճառ են հանդիսանում»,- ասել էր նա։

Այդ ժամանակ 17 հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարություն տարածեցին՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող Կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանի արտահայտությունները որակելով որպես անթույլատրելի։ Գաղտնիք չէ, որ հայկական մեդիադաշտում, լրագրողների շրջանում կանայք մեծամասնություն են կազմում։ Չնայած դրան՝ վերոնշյալ 2 ասուլիսների ժամանակ հնչած հայտարարությունները որևէ արձագանք չստացան մասնակիցների կողմից։

«Մենք, որպես հասարակություն, դեռևս զգայուն չենք խտրականության խնդիրներին։ Եթե ծաղրվում է հասարակության մի շերտ և դա, կարծես թե, նորմալիզացված է, մարդիկ կարող են չտեսնելու տան, ծիծաղեն, անեկդոտների վերածեն, անցնեն առաջ։ Մեր հասարակությունը դեռևս խտրական պատկերացումների կրող է և անկախ սեռից․ ասուլիսին ներկա լրագրողների մեծ մասը կանայք էին և նրանք ծիծաղեցին, վիրավորական որևէ բան չտեսան»,- նշում է իրավապաշտպանը։

Հովհաննիսյանն ընդգծում է՝ հայկական քաղաքական խոսույթում քննադատական խոսքը և բանավեճն այնքան ցածր մակարդակի են հասել, որ անձնական վիրավորանքների և կարծրատիպերի շարադրմանն է միայն հասնում և որևէ բովանդակային քննադատություն հանրային դաշտում չի էլ հնչում։ 

«Ռոբերտ Քոչարյանը տոքսիկ մասկուլինության առաջնագծում է կանգնած»,- ընդգծում է նա՝ հավելելով, որ Ազգային ժողովում էլ նման բազմաթիվ արտահայտություններ են հնչել կին լրագրողների հասցեին, սակայն անհետևանք են մնացել։ 

«Կարգավորումներ կան, սակայն դրանք չեն աշխատում։ Քաղաքական մտքի ճապաղության և բովանդակային մասի բացակայության պայմաններում դա միակ գործիքն է, որը կարող են օգտագործել տղամարդիկ՝ միմյանց դեմ պայքարելիս»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը։ 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Մերի Մամիկոնյանը Factor.am-ի հետ զրույցում նշում է՝ մարմինը պարբերաբար անդրադառնում է ինչպես կանանց իրավունքների, այնպես էլ գենդերային հավասարության հարցերին։

ՄԻՊ ուսումնասիրության համար հիմք են հանդիսանում ինչպես քաղաքացիներից ստացված դիմում-բողոքները, այնպես էլ ԶԼՄ-ների հրապարակումները, քաղհասարկությունը։ Գործում է նաև Պաշտպանին առնթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդը․ «Հասարակության հասնելու, իրազեկելու, խնդիրների մասին հայտնելու մեր միակ մեթոդը մեր հրապարակումներն են, մարզային այցերը, քննարկումները»։ 

ՄԻՊ ներկայացուցիչը համաձայն չէ այն պնդման հետ, թե գենդերային հավասարության և կանանց իրավունքների վերաբերյալ անդրադարձը բավարար չէ։ 

«Աշխատելու դեռ շատ տեղեր ունենք։ Կանանց քաղաքական և հասարակական կյանքում, տարիների հետ համեմատությամբ, որոշակի փոփոխություններ ունենք, որոնք հասարակությունը ևս տեսնում է։ Միևնույն ժամանակ, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խնդիրը արմատական և խորքային բնույթ ունի, որի լուծման գործում կարևոր դեր ունի կրթությունը և կրթական բարեփոխումները»,-նշում է Մամիկոնյանը։

Այսպիսով, կանանց նկատմամբ գոյություն ունեցող կարծրատիպերը շարունակում են իշխող դիրք ունենալ ոչ միայն քաղաքական, այլև հանրային դաշտում։ Հասարակությունը հաճախ զգայուն չէ խտրականության հանդեպ, ինչը խոչընդոտում է դրական փոփոխությունների հասնելուն։

Եվգենյա Համբարձումյան