Հանրային լսումները դադարեցվել են կամայականորեն, պետք է անվավեր ճանաչվեն. Դուլգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Հանրային լսումները դադարեցվել են կամայականորեն, պետք է անվավեր ճանաչվեն»,- Կարմիր սարի շահագործման թեմայով անցկացված հանրային լսման մասին կարծիք է հայտնում իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը։

«Սկզբից մինչև վերջ փորձել ենք այնպես դրսևորվել, որպեսզի համայնքի բնակիչները խոսեն, չենք միջամտել, չենք խանգարել։ Այն մարդիկ, ովքեր դեմ էին արտահայտվում,անմիջապես տեղական իշխանությունների ներկայացուցիչների կողմից սաստվում էին, կարծես թե տեղական իշխանությունները ստանձնել էին պաշտպանության դեր, որպեսզի պաշտպանեն տվյալ նախագիծը, այն դեպքում, երբ որ նրանք պետք է մաքսիմալ չեզոքություն պահպանեն»,- ասաց Դուլգարյանը։

Նշենք, որ Արարատի մարզի Վեդի համայնքի Գինեվետ գյուղում այսօր հրավիրված հանրային լսումն անցավ լարված մթնոլորտում։ Տեղական ինքնակառավարման մարմինները և «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ն հանրային լսում էին հրավիրել՝ Կարմիր սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ։ Այսօր 1-ին լսման օրն էր: Համայնքի կողմից դրական եզրակացություն ստանալուց հետո ընկերությունը պետք է փորձագիտական հետազոտություն իրականացնի և երկրորդ լսումը հրավիրի։

Մանրամասները՝ տեսանյութում։