Հանցագործություն է տեղի ունեցել մարդու իրավունքների, բնության նկատմամբ. բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 14:29
Բաց կապույտ երանգի անձնագիր կունենան ՀՀ քաղաքացիությունից զրկված քաղաքացիները. Արփինե Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 14:21
Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ յոթ պայմանները չեն կատարվել․ Ղալիբաֆ
24.11.2026 | 14:13
Յանիկ Սիները կվիրահատվի և կարող է բաց թողնել Australian Open-ը
24.11.2026 | 14:04
Ինչու է արցախցիների անձնագրում ծննդավայրը նշվում Ադրբեջան. ՆԳ նախարարի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 13:56
Ալիևը կրկին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
24.11.2026 | 13:45
ՔՊ-ի նախկին մրցակիցներն ու նոր դաշնակիցները․ նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ
24.11.2026 | 13:36
Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24.11.2026 | 13:27
Ջենսեն Հուանգը Nvidia-ի տնօրենի պաշտոնում վերականգնվելուց առաջ տնօրենների խորհրդին հայտնել է չլուսաբանված այլ սիրավեպերի մասին․ WSJ
24.11.2026 | 13:19
Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցամարտը
24.11.2026 | 13:10
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Անդրեա Բոչելիի հետ ելույթ կունենա Հորդանանում և Աբու Դաբիում
24.11.2026 | 13:06
Չեմպիոնների լիգայի հանդիպումը կարող է չեղարկվել առյուծի պատճառով
24.11.2026 | 13:02
Երևանում 7 անձ է ձերբակալվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով․ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ
24.11.2026 | 12:52
ՌԴ-ն Ուկրաինայի հետ պատերազմում ավելի քան 700,000 զոհ ու անհետ կորած ունի․ հետազոտություն
24.11.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա․ նախատեսված է հանդիպում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ
24.11.2026 | 12:45
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Ես այսօր հայտարարություն եմ անում հանցագործության մասին․ հանցագործություն է տեղի ունեցել մեր ժողովրդավարության, մարդու իրավունքների և բնապահպանության նկատմամբ»,- այսօր հայտարարեց բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը՝ անդրադառնալով Արարատի մարզի Վեդի համայնքի Գինեվետ գյուղում այսօր հրավիրված հանրային լսումներին։

«Լսումները ազատ մասնակցության հիման վրա անցկացվող միջոցառում է, որտեղ յուրաքանչյուրը պետք է իր հարցը տա, իր կարծիքը արտահայտի։ Հարցեր տվեցինք, պատասխան չստացանք, խոսք տվեցին որ ելույթներ կլինեն, բայց ելույթներ չեղան։

Տեղական ինքնակառավարաման մարմինների ներկայացուցիչները կողմնակալ վերաբերմունք ունեին այս ամեն ինչի նկատմամբ, հարցերին իրենք էին պատասխանում, բնապահպանական նորմերի խախտումներ ենք այսօր տեսել»,- նշեց Վարդանյանը։

Նշենք, որ Արարատի մարզի Վեդի համայնքի Գինեվետ գյուղում այսօր հրավիրված հանրային լսումն անցավ լարված մթնոլորտում։ Տեղական ինքնակառավարման մարմինները և «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ն հանրային լսում էին հրավիրել՝ Կարմիր սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ։ Այսօր 1-ին լսման օրն էր: Համայնքի կողմից դրական եզրակացություն ստանալուց հետո ընկերությունը պետք է փորձագիտական հետազոտություն իրականացնի և երկրորդ լսումը հրավիրի։

Մանրամասները՝ տեսանյութում։