Ռուսական զորքերը 82 ԱԹՍ-ներով հարվածել են Ուկրաինային․ Օդեսայի մարզում պահեստներ են հրդեհվել

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Ռուսական զորքերը հոկտեմբերի լույս 13-ի գիշերը Ուկրաինային հարվածել են տարբեր տեսակի 82 անօդաչու թռչող սարքերով։ Այս մասին հայտնում է երկրի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, փոխանցում է Current time-ը։

Ուկրաինական զինվորականների տվյալներով՝ ժամը 9:00-ի դրությամբ՝ ՀՕՊ ուժերը խոցել են 69 անօդաչու թռչող սարք։ Յոթ վայրերում գրանցվել է անօդաչու թռչող սարքերի տասներեք հարված, իսկ երկու վայրերում բեկորներ են ընկել։

Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ հարձակման հետևանքով վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, մեկ մարդ վիրավորվել է։

«Զանգվածային հրդեհ է բռնկվել ավելի քան 5000 քառակուսի մետր տարածքում։ Կրակը կլանել է մի քանի պահեստներ, որտեղ պահվում էին գործվածքներ, հագուստ և փաթեթավորման նյութեր»,- գրել է նա։

Զապորոժիեի մարզի Պրեոբրաժենկա գյուղում էլ ռուսական անօդաչու թռչող սարքի կողմից քաղաքացիական մեքենայի վրա հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը։

«53-ամյա տղամարդը տեղում մահացել է, իսկ նրա 50-ամյա կինը մահացել է ստացած վնասվածքներից»,- գրել է նա  տելեգրամում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի