Շաքիի ջրվեժում «Գենդեր փարթի» իրականացրած անձը տուգանվել է 80․000 դրամով։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասացին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։ Նշենք, որ հոկտեմբերի 5-ին Սիսիան քաղաքի բնակիչ Ա.Օ.-ն Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» է իրականացրել՝ ջրվեժը գունավորելու նպատակով օգտագործելով սննդային հավելում համարվող գունանյութ։ Շաքիի ջրվեժի մոտ գենդեր–փարթի կազմակերպվելով՝ խախտվել է բնության հուշարձանի պահպանության ռեժիմը․ …

