Աշխարհի գավաթ․ Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը դուրս են եկել երկրորդ փուլ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Գաբրիել Սարգսյանը դուրս են եկել Հնդկաստանի Գոա նահանգում մեկնարկած է ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկություն երկրորդ փուլ։

Մեկնարկային փուլում Հայկ Մարտիրոսյանը 1.5:0.5 հաշվով առավելության է հասել ՖԻԴԵ-ի վարպետ Սատրիա Դուտա Չահայայի (Ինդոնեզիա) նկատմամբ, իսկ Գաբրիել Սարգսյանը 1.5:0.5 հաշվով հաղթել է միջազգային վարպետ Ռանինդու Դիլշան Լիանագեին (Շրի Լանկա):

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը Եգիպտոսը ներկայացնող գրոսմայստեր Ահմեդ Ադլիի հետ և հաղթողը կորոշվի նոյեմբերի 3-ին՝ արագ շախմատի թայ-բրեյքում:

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 1:1 հաշիվն է գրանցել Մալայզիան ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Մոհան Հավինի հետ և այս զույգում ևս հաղթողը կորոշվի արագ շախմատի թայ-բրեյքում:

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից մրցաշարին մասնակցում է նաև գրոսմայստեր Շանթ Սարգսյանը (33-րդ մեկնարկային համար), որը պայքարին կմիանա երկրորդ տուրից: Մեկնարկային աղյուսակի առաջին 50 շախմատիստները մրցաշարը սկսում են երկրորդ խաղափուլից։ Աշխարհի գավաթն անցկացվում է նոկաուտ ձևաչափով՝ 8 խաղափուլով: Յուրաքանչյուր խաղափուլում մասնակիցները խաղում են երկու դասական պարտիա: 1։1 հաշվի դեպքում հաղթողը որոշվում է արագ և կայծակնային շախմատի թայ-բրեյքում: