«Դե լավ, հիմա վարչապետ է, կարծիք է հարցրել, իրավունք չունի՞։ Հո էդ մարդուն չի՞ կախել։ Վարչապետ է, հանդիսատես է մարդը, իր կարծիքն է ասում»,- նման տեսակետ է հայտնում ՀՀ վաստակավոր արտիստ, Գ․ Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Արմեն Մարությանը՝ անդրադառնալով Կառավարության հրապարակած տեսանյութին, որում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀանդԱրտ մշակութային այգում խոսում է «Ցանկապատ» բացօթյա ներկայացման մասին: …

