Քեոփսի բուրգի մոտ բացվել է Մեծ եգիպտական թանգարանը՝ աշխարհի ամենամեծ հնագիտական թանգարանը

Լուրեր

24.11.2026 | 13:56
Ալիևը կրկին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
24.11.2026 | 13:45
ՔՊ-ի նախկին մրցակիցներն ու նոր դաշնակիցները․ նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ
24.11.2026 | 13:36
Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24.11.2026 | 13:27
Ջենսեն Հուանգը Nvidia-ի տնօրենի պաշտոնում վերականգնվելուց առաջ տնօրենների խորհրդին հայտնել է չլուսաբանված այլ սիրավեպերի մասին․ WSJ
24.11.2026 | 13:19
Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցամարտը
24.11.2026 | 13:10
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Անդրեա Բոչելիի հետ ելույթ կունենա Հորդանանում և Աբու Դաբիում
24.11.2026 | 13:06
Չեմպիոնների լիգայի հանդիպումը կարող է չեղարկվել առյուծի պատճառով
24.11.2026 | 13:02
Երևանում 7 անձ է ձերբակալվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով․ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ
24.11.2026 | 12:52
ՌԴ-ն Ուկրաինայի հետ պատերազմում ավելի քան 700,000 զոհ ու անհետ կորած ունի․ հետազոտություն
24.11.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա․ նախատեսված է հանդիպում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ
24.11.2026 | 12:45
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
24.11.2026 | 12:36
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավ հրդեհվելու մասին․ դրանք պայթել են ականների վրա
24.11.2026 | 12:32
Ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով․ վաղը սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն
24.11.2026 | 12:28
Էդուարդ Սպերցյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հետ համեմատության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 12:20
Իրանի դատարաններն ԱՄՆ-ից պահանջել են 290 միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել
Բոլորը

Եգիպտոսում՝ Կահիրեի արևմուտքում գտնվող Գիզայի Քեոփսի բուրգի հարևանությամբ, նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել Մեծ եգիպտական թանգարանի բացման արարողությունը։ Այն համարվում է աշխարհի ամենամեծ թանգարանը, որը նվիրված է մեկ քաղաքակրթությանը։

Թանգարանում ցուցադրվել է շուրջ 100 հազար ցուցանմուշ, որոնք ընդգրկում են Եգիպտոսի յոթ հազարամյակների պատմությունը՝ նախաարքայական ժամանակաշրջանից մինչև հույն-հռոմեական դարեր, հայտնում է BBC News-ը։

Թանգարանի գլխավոր գոհարը դարձել են Թութանհամոն փարավոնի դամբարանից հայտնաբերված առարկաները, որոնք առաջին անգամ են ցուցադրվում 1922 թվականից ի վեր։ Նախկինում այցելուների համար հասանելի էր միայն 5500 առարկայից 1800-ը։ Ցուցադրված են Թութանհամոնի ոսկե դիմակը, գահը և պարտեզային կառքերը։

Մյուս արժեքավոր ցուցանմուշներից է Խուֆուի հուղարկավորական նավը, որն ավելի քան 4500 տարեկան է։ Դա հնագույն ժամանակների ամենահին և լավագույնս պահպանված նավերից մեկն է։ Թանգարանի գլխավոր տեսարժան վայրերից են նաև փարավոն Ռամզես II-ի 3200 տարեկան օբելիսկը և նրա 11 մետրանոց արձանը։

Մեծ եգիպտական թանգարանը աշխարհի ամենամեծ հնագիտական թանգարանն է։ Նրա ստեղծման գաղափարը առաջ է քաշվել 1992 թվականին՝ նախագահ Հոսնի Մուբարաքի իշխանության տարիներին։ Շինարարությունը սկսվել է 2005 թվականին, և, ըստ որոշ գնահատականների, դրա ավարտին ծախսվել է գրեթե նույնքան ժամանակ, որքան Քեոփսի բուրգի կառուցման համար։

Թանգարանի ընդհանուր մակերեսը կազմում է 500 հազար քառակուսի մետր, ինչը համարժեք է մոտ 70 ֆուտբոլային դաշտի։ Համալիրը կազմող ցուցասրահների մեծ մասը բացվել է 2024 թվականին։

Թանգարանը ամբողջությամբ կբացվի այցելուների համար նոյեմբերի 4-ին, և ակնկալվում է, որ այն տարեկան կայցելի մինչև ութ միլիոն մարդ։