Բելգիայում ՆԱՏՕ-ի ռազմական բազայի վերևում 2 անգամ անօդաչուներ են նկատվել

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

ՆԱՏՕ-ի Քլայնե-Բրոգել ավիաբազայի (գտնվում է Բելգիայի հյուսիս-արևելքում՝ Փեր քաղաքում) վերևում երկու անգամ նկատվել են անհայտ անօդաչու թռչող սարքեր, փոխանցում է DW-ն։

Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը նոյեմբերի 2-ի առավոտյան X սոցիալական ցանցում հայտնել է, որ նախորդ գիշեր երեք հաղորդում է ստացվել Քլայնե-Բրոգել ավիաբազայի վերևում նկատված անօդաչուների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ խոշոր անօդաչուները անցել են ռազմական օբյեկտի վրայով մեծ բարձրությամբ, և դա սովորական թռիչք չէր․ նրանց ակնհայտ նպատակը հենց Քլայնե-Բրոգել բազան էր։

Միաժամանակ, Ֆրանկենը նշել է, որ անօդաչուների ճնշման (խանգարման) համակարգը չի կարողացել արդյունավետորեն գործել։ Նախարարը ենթադրել է, որ դա կարող էր տեղի ունենալ մեծ հեռավորության կամ ռադիոհաճախականությունների սխալ ընտրության պատճառով։ Անօդաչուներին հետապնդել են ոստիկանության և ռազմական ուղղաթիռները, սակայն մի քանի կիլոմետր անց կապը կորել է։ Ֆրանկենը հավելել է, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է տարվում։

Լրատվամիջոցների տվյալներով՝ անօդաչուն նկատվել է նաև Անտվերպենի Դերնե օդանավակայանի տարածքում, որտեղ մի պահ բախման իրական վտանգ է եղել ինքնաթիռի հետ։

HLN պարբերականին դաշնային ոստիկանությունը հաստատել է այս տեղեկությունը՝ նշելով, որ անօդաչուն մոտ ժամը 19:00-ին կախվել է օդանավակայանի վերևում և որոշ ժամանակ անց հեռացել է։