Աֆղանստանում ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, 300-ից ավելի վիրավոր կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Աֆղանստանում տեղի ունեցած 6,3 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել։ Այս մասին  հայտարարել է Թալիբանը, գրում է Sky news-ը։

Ստորգետնյա ցնցումը գրանցվել է կեսգիշերն անց՝ ժամը 00:59-ի սահմաններում, Մազարի Շարիֆ քաղաքի մոտակայքում, որը գտնվում է հյուսիսային Բալխ նահանգում: Թալիբանի առողջապահության նախարարությունը հավելել է, որ 320 մարդ վիրավորվել է, նախարարության խոսնակ Շարֆատ Զամանն էլ հայտարարել է, որ զոհվածների և վիրավորների թիվը կարող է աճել։

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS) երկրաշարժի հետևանքների իր համակարգում նարնջագույն տագնապ է հայտարարել՝ ենթադրություն հայտնելով, որ «զգալի թվով զոհերի հավանականությունը մեծ է, և աղետը կարող է լայնածավալ լինել»։

Բալխ նահանգի գործադիր իշխանության խոսնակ Հաջի Զաիդը հավելել է, որ երկրաշարժը ոչնչացրել է քաղաքի սրբավայրի՝ Կապույտ մզկիթի մի մասը։

Աֆղանստանում ՄԱԿ-ի գրասենյակը X-ում հայտարարել է, որ գտնվում է տեղում՝ գնահատելով կարիքները և օգնություն տրամադրում։

«Մենք կանգնած ենք տուժած համայնքների կողքին և կտրամադրենք անհրաժեշտ աջակցությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Մազարի Շարիֆը Աֆղանստանի հինգերորդ խոշորագույն քաղաքն է՝ մոտ 523,000 բնակչությամբ։

Գտնվելով երկու խոշոր ակտիվ բեկվածքների վրա՝ Աֆղանստանը հատկապես խոցելի է երկրաշարժերի նկատմամբ. սեպտեմբերին երկրի արևելյան շրջաններում տեղի ունեցած 6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել էր ավելի քան 1400 մարդ, առնվազն 3250-ը՝ վիրավորվել։

2015 թվականին Աֆղանստանի հյուսիս-արևելքում երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետևանքով երկրում և հարևան Պակիստանում մի քանի հարյուր մարդ էր զոհվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի