6 միջնորդագիր եմ ուղարկել ԿԳՄՍ նախարարին՝ դպրոցներից տեղեկություններ չտրամադրելու մասով․ ՆԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հաշվետու տարում (2025-ի 9 ամիսները – խմբ.) 4 տոկոսով նվազել են անչափահասների կողմից կատարված հանցագործությունները: Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին՝ «2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկմանն ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

Նախարարը հիշեցրեց՝ ԱԺ-ն օրենսդրական նախաձեռնություն է ընդունել, որով անչափահասներին նաև արգելվել է սառը զենքին նմանվող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքը:

«Օրենքի ընդունումից ի վեր 12 դեպքով իրականացրել ենք համապատասխան վարչարարություն, և այստեղ տեմպերը պետք է պահպանենք, որպեսզի օրենսդրական գաղափարախոսությունը, որը համատեղ ընդունել ենք, կարողանանք պրակտիկայում ապահովել»,- ասաց նա:

Սարգսյանն ընդգծեց նաև, որ կարիք կա ընտանիքի, կրթական հաստատության հետ աշխատանքի, քանի որ կան դեպքեր, երբ ընտանիքի անդամները չեն բարձրաձայնում կատարված հանցագործության մասին, կամ դպրոցներն ահազանգեր չեն տրամադրում:

«Չթիրախավորելով որևէ կրթական հաստատության՝ նշեմ, որ նախարարությունը հետևողականորեն աշխատում է այս ուղղությամբ, և արդեն ընթացիկ տարում 6 միջնորդագիր եմ ուղարկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ դպրոցների կողմից նմանատիպ տեղեկությունները ոստիկանությանը չտրամադրելու վերաբերյալ: Այս պրակտիկան շարունակելու ենք համատեղ, որպեսզի կարողանանք ցանկացած իրավիճակ մեր տեսադաշտում պահել»,- նշել է ՆԳ նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան