Օգոստոսի 8-ից հետո էլ անցել եմ Ջերմուկով և տեսել օկուպացված տարածքներ, չկահավորված դիրքեր․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ընթանում է «2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումը:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ 2026-ին Ներքին գործերի նախարարության համար նախատեսվել է 102,6 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա հաստատված բյուջեից պակաս է 2,3 միլիարդ դրամով։

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվել է՝ ինչու ֆինանսների նախարարը չի հայտնել, որ ՊՆ-ի բյուջեի կրճատումից բացի կրճատվում է նաև ՆԳՆ-ինը։

Հովհաննիսյանը նշել է՝ պաշտպանության նախարարության ծախսերի կրճատման մասին խոսել է միջազգային ռեյտինգային կազմակերպությունների կողմից օգոստոսի 8-ից հետո հնչած կամ հայտարարած ձևակերպումների կնոտեքստում:

«Ես մեկնաբանություն էի տալիս միջազգային ռեյտինգային կազմակերպությունների կողմից արված հայտարարություններին այն մասին, որ իրենք համարում էին՝ երկարաժամկետ կամ միջնաժամկետ առումով վաշինգտոնյան համաձայնագրերի կնքումը դրական ազդեցություն է ունենալու Հայաստանի Հանրապետության ֆիսկալ կայունության վրա՝ հաշվի առնելով այն, որ խաղաղության պայմաններում Հայաստանը ստիպված չի լինելու մեծ գումարներ ուղղել պաշտպանության ոլորտին: Իմ արձագանքը դրան այն էր, որ 2026 թվականից արդեն իսկ որոշ նվազումներ են նախատեսվում այդ ուղղությամբ մեր ծախսերում»,- ասել է նա։

Ի պատասխան Մանուկյանն ընդգծել է, որ ինչքան էլ օգոստոսի 8-ի մասին խոսեն, միևնույն է, ուրբաթ օրը Գորիսի տարածաշրջանում է եղել, նույն առաջանագիծն է, նույն մարտական հերթապահությունը՝ միշտ կահավորման անհրաժեշտություն ունեցող։

«Էնպես չի, որ օգոստոսի 8-ից հետո այդ դիրքերը չկան։ Միջազգային կազմակերպությունները չգիտեմ՝ ինչ են հաշվարկում, բայց անցնում ես Ջերմուկով, տեսնում ես օկուպացված տարածքներ»,-նշել է Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան