ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մերժել է Հյուսիսատլանտյան դաշինքի ու Եվրամիության պաշտպանական կառույցների միջև հնարավոր կրկնօրինակման վերաբերյալ մտահոգությունները: «Կրկնօրինակում չկա»,- Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ լրագրողներին ասել է գլխավոր քարտուղարը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Դաշինքը լավ է լուծում «դժվար ռազմական հարցերը», մինչդեռ Եվրամիությունը կարողանում է ապահովել «միջոցների հասանելիությունը» և «համահունչությունը ԵՄ երկրների միջև», …

