Ֆրանսիական դատարանի որոշմամբ՝ Սարկոզին ազատ կարձակվի

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

Փարիզի դատարանը որոշել է, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին վաղաժամկետ ազատ կարձակվի բանտից, գրում է The Guardian-ը։

Փարիզի դատարանը հաստատել է Սարկոզիի վաղաժամկետ ազատ արձակումը բանտից՝ փոխարենը հրահանգելով նրան «դատական ​​հսկողության» տակ դնել մինչև նրա վերաքննիչ բողոքի լսումը։ BFM հեռուստաընկերությունը հաղորդում է, որ նա այսօր ազատ կարձակվի բանտից։

Սարկոզիի փաստաբան Քրիստոֆ Ինգրեյնը շատ կարճ է արձագանքել դատավճռին՝ ասելով, որ այսօրվա որոշումը միայն առաջին քայլն էր, և որ «հաջորդ քայլը վերաքննիչ դատավարությունն է»։

«Եվ մեր գործն այժմ՝ Նիկոլա Սարկոզիի և մեզ համար, վերաքննիչ լսմանը նախապատրաստվելն է»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի 70-ամյա նախկին նախագահը մեղավոր էր ճանաչվել դավադրության մեջ ու հինգ տարվա ազատազրկման դատապարտվել՝ կապված նրա մերձավոր օգնականների կողմից 2007 թվականի նախագահական ընտրությունների համար Լիբիայի հանգուցյալ առաջնորդ Մուամմար Քադաֆիից միջոցներ հայթայթելու ջանքերի հետ։ Նա արդարացվել է մնացած բոլոր դրվագներով մեղադրանքներից, այդ թվում՝ կոռուպցիայի և քարոզարշավի անօրինական ֆինանսավորում ստանալու։

Սարկոզիի բանտարկության դատավճիռն անմիջապես կիրառվել էր։ Ֆրանսիան 2007-ից մինչև 2012 թվականներին ղեկավարած Սարկոզին անցյալ ամիս բանտարկվել էր Փարիզի Լա Սանտե բանտում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի