Մարիամ Մկրտչյանը 2025 թվականի շախմատի Եվրոպայի թիմային առաջնության շրջանակներում լրացրել է իր վերջին՝ 3-րդ կանանց գրոսմայստերի նորման և առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից։ Մարիամը երկրորդ խաղատախտակի վրա 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և բարելավել իր վարկանիշը 35 կետով: Այժմ նրա վարկանիշը 2353 է: Նշենք, որ քանի որ Մարիամի վարկանիշը …

