ՌԴ-ում պահեսազորայինների զանգվածային հավաքագրում է սկսվել՝ կարևորագույն օբյեկտները պաշտպանելու համար

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

Ռուսաստանի շրջաններում սկսվել է պահեստազորայինների հավաքագրման արշավ այն ստորաբաժանումների համար, որը  կարևորագույն օբյեկտների պաշտպանություն են իրականացնում։ Այս մասին հաղորդում է «Կոմերսանտը», փոխանցում է Meduza-ն։

Հրապարակման համաձայն՝ այս աշխատանքն արդեն ընթացքի մեջ է Ռուսաստանի Դաշնության երկու տասնյակ շրջաններում։ Ավելին՝ լրատվամիջոցը նշում է, որ մասնագիտացված պահեստազորային ստորաբաժանումների ձևավորումը սկսվել է դեռևս նոյեմբերի 4-ին Ռուսաստանի նախագահի կողմից ստորագրված համապատասխան փոփոխությունների ուժի մեջ մտնելուց առաջ։

Նշվում է, որ հոկտեմբերի վերջին Թաթարստանում բացվել է նավթային օբյեկտների պաշտպանության համար պահեստազորայինների հավաքագրում, իսկ առաջին ջոկատը սկսել է մարզվել նոյեմբերի սկզբին: Նիժնի Նովգորոդի մարզում նույնպես ընտրվել են պահեստազորայիններ, որոնք անցնում են մարզումներ՝ տարածաշրջանի կարևորագույն ենթակառուցվածքները պահպանելու համար։

«Կոմերսանտը» նշում է, որ չնայած նոր օրենքը չի սահմանում, որ պահեստազորայինները կարող են ծառայել միայն իրենց տարածաշրջանում, այս կետը ներառված է ԲԱՐՍ ջոկատներին միանալու ժամանակ նրանց կողմից ստորագրվող ստանդարտ պայմանագրում:

Զինված ուժերի զորահավաքի պահեստազորը կազմված է նրանցից, որոնք կամավոր կերպով պայմանագիր են կնքել պահեստազորում ծառայելու համար:

Ռուսաստանի նախագահի կողմից նոյեմբերի 4-ին ստորագրված օրենքը թույլ է տալիս պահեստազորայիններին օգտագործել խաղաղ ժամանակներում կատարվող առաքելությունների համար: Այն վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք կամավոր պայմանագիր են կնքում պահեստազորում ծառայելու համար: Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կկարողանա պահեստազորայիններին ուղարկել լրացուցիչ («հատուկ») վարժանքների՝ «կարևորագույն օբյեկտների և այլ կենսականորեն կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունն ապահովելու համար»։

Meduza-ն պարզել է, որ պահեստազորի թվաքանակը 2021 թվականի երկրորդ կեսին՝ Ուկրաինա ներխուժումից կարճ ժամանակ առաջ, ավելացել է՝ հասնելով 100,000 մարդու։ «Հատուկ» պահեստազորի զորահավաքների մասին օրենքը, հավանաբար, կարող է դիտվել որպես զինվորական ծառայության համար մարդկանց հավաքագրելու ևս մեկ գործիք՝ առանց զորահավաքի մասին հրապարակային հայտարարության։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի