Մատչելի՝ ուղևորի, արդար՝ վարորդի համար․ Apex Cab օնլայն տաքսի ծառայությունն արդեն շուկայում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Մատչելի՝ ուղևորի, արդար՝ վարորդի համար․ Apex Cab օնլայն տաքսի ծառայությունը, որը հայտարարեց իր գործունեության մեկնարկի մասին, խոստանում է հայկական ստացված բիզնեսի լավագույն օրինակ դառնալ շուկայում։ Հիմնադիրների խոսքով՝ այն ստեղծվել է, որպեսզի տեղաշարժը դառնա հարմար բոլոր ուղևորների համար։ Apex Cab-ը պատրաստ է մրցել շուկայում արդեն հայտնի և փորձառու ընկերությունների հետ․ դյուրին չի լինելու, բայց մարտահրավերներն արդեն ընդունված են։

Apex նշանակում է բարձրագույն կետ, նպատակ և արագություն, շարժում և ուղղություն։ Ընկերության տարբերանշանի գույներն էլ պատահական չեն ընտրվել․ կապույտը, կանաչը և սևը հուսալիության, պրոֆեսիոնալիզմի և նորարարության գույներն են։

Apex Cab-ը շուկա է մտնում նորարարական տեխնոլոգիաներով, հավելվածը, որը կարելի է ներբեռնել և մի քանի վայրկյանում պատվիրել տաքսի՝ անհամեմատ ցածր գնով, ստեղծվել է ծրագրավորողների՝ 12 հոգանոց թիմի կողմից, 7 ամսում։

Հիմնադիրները շեշտում են՝ Apex Cab-ը սովորական տաքսի ծառայություն չէ, այլ վստահելի և մարդակենտրոն տեխնոլոգիա։ Տաքսի ծառայությունը, հավաքագրելով տարբեր աղբյուրների լավագույն տվյալները՝ ստեղծել է մեկ միասնական բարձր ճշգրտության քարտեզ։

Apex Cab-ի հավելվածը ստեղծված է այնպես, որ հազարավոր օգտատերեր միաժամանակ կարողանան կիրառել ծրագիրը՝ առանց խափանումների։ Հիմնադիրները շեշտում են՝ ամեն ինչ արված է, որպեսզի տեխնիկական խնդիրներ չծագեն, նաև հավաստիացնում են՝ վարորդների և օգտատերերի բոլոր տվյալները պաշտպանված են․ դրանք փոխանցվում են ծածկագրմամբ, պահպանվում են տվյալների բազայում, հասանելի են սահմանափակ թվով մարդկանց, քարտային տվյալները չեն պահպանվում, դրանք մշակվում են Ազգային վճարային համակարգի կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան