«Հեծանիվ վարելը ցավ է»․ այսօր հեծանվորդ է վրաերթի ենթարկվել

Լուրեր

31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Այսօր՝ առավոտյան ժամը 10:15-ի սահմաններում, մայրաքաղաքում հեծանվորդ է վրաերթի ենթարկվել։ Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում։ Բարեբախտաբար, կյանքին վտանգ չի սպառնում։

Factor.am-ը պարզեց, որ քաղաքացին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։

Ինչպես հայտնի է, ՀՀ-ում ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով, խրախուսվում է հեծանիվ վարելը։ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամներ կոչ է արել աշխատանքի, դասի գալ-գնալ հեծանիվով, այդ թվում՝ Երևանին մոտ մարզերից։ Փաշինյանին հաճախ կարելի է տեսնել Երևանում հեծանիվ վարելիս․ վարչապետը երբեմն աշխատանքի է գնում հեծանիվով, երբեմն՝ հանդիպումների։

«Ինչո՞ւ ենք հեծանիվ քշում և դա ի ցույց դնում՝ քաջալերելու համար տեղաշարժվելու այլընտրանքային եղանակները»,- այս տարվա մարտի 12-ին «Ֆեյսբուք»-ում հարցը գրել ու պատասխանել էր Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը, թեև հորդորում է հաճախակի վարել հեծանիվ, բայց Երևանում և ՀՀ մյուս բոլոր բնակավայրերում առանձնացված հեծանվուղիներ չկան։ Չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը հեծանիվ է վարել Լոնդոնում, Փարիզում, Մոսկվայում և այլ խոշոր քաղաքներում, որտեղ առկա են հեծանվուղիներ, չի անդրադառնում Երևանում հեծանվուղիներ չունենալու հարցին։

Ուշագրավ է, որ ՀՀ կառավարությունը Փաշինյանի կողմից հեծանվի հանդեպ ցուցաբերած հետաքրքրությունից հետո ուսանողների և դասախոսների համար հնարավորություններ է ստեղծում արտոնյալ պայմաններով հեծանիվ գնելու։ Նրանք կարող են մինչև 300 հազար դրամ արժեցող հեծանիվներ գնել վարկերով, կառավարությունը փոխհատուցում է վարկի տոկոսադրույքները։

Factor.am-ը պարբերաբար է հեծանվորդներից դժգոհություններ ստանում, որ Երևանում վտանագավոր է հեծանիվ վարելը և չեն տեսնում կառավարության կողմից խնդրի կարգավորման ջանքեր։

«Հեծանիվը ցավ է, որ պետք է հաղթահարես»,- մեկ այլ առիթով հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։ Նրա այս փոխաբերական արտահայտությունը ուղիղ իմաստ է ստանում այսօր տեղի ունեցած վրաերթի դեպքի համատեքստում։

Նարեկ Կիրակոսյան