Մադագասկարի զինվորականները ստանձնել են Հնդկական օվկիանոսում գտնվող կղզու վերահսկողությունը։ Այս մասին հայտարարել է բանակի գնդապետը՝ այն բանից հետո, երբ նախագահ Անդրի Ռաջոելինան փախել է արտերկիր՝ ցուցարարների և անվտանգության ուժերի հետ բախումների ֆոնին, նշում է Reuters-ը։ «Մենք ստանձնել ենք իշխանությունը»,- ազգային ռադիոյի եթերում ասել է գնդապետ Մայքլ Ռանդրիանիրինան, որը գլխավորել է զինվորականների ապստամբությունը, որոնք միացել են …

