Ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական դպրոցի տնօրենը. կալանքի միջնորդություն է ներկայացվել

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

Ձերբակալվել է Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանը։ Տեղեկությունը FactorTV-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ առանց նշելու անձի անունը։

«Կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ, որի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,- տեղեկացրեց կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Newday.am-ը տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, թե ՔՊ-ական Համբարձումյանն ընտրություններին զուգահեռ օգնություն է բաժանում։ Ավելի ուշ Համբարձումյանը ֆեյսբուքյան էջում պարզաբանում էր տարածել, թե «որոշ լրատվականներ, առանց հաշվի առնելու մարդու տարիներով կատարած բազմաթիվ բարեգործական կամավոր աշխատանքները, փորձում են այլ կերպ ներկայացնել, որը որևէ աղերս չունի իրականության հետ».

«Հերթական աշխատանքը, որը ստիպված էի կատարել, քանի որ Կամրջակից ասացին որ դոնոր կազմակերպություններին պետք է հաշվետվություն ներկայացնեն, իմ հրաժարվելու դեպքում 60 սովորող կզրկվեր տաք կոշիկներից և հագուստից։ Առաջնորդվելով մտքի և խղճի բարձր զգացումով, որ սոցիալական ծանր կացության մեջ կտնվող ծնողների համար սա անհրաժեշտություն է՝ համաձայնեցի»,- գրել էր Համբարձումյանը՝ կից ներկայացնելով, թե ինչ իրեր և առարկաներ է տարվա ընթացքում փոխանցել շահառուներին։

Անուշ Համբարձումյանը Վաղարշապատի ընտրություններին հանձնաժողովի նախագահ էր նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։

Ռոզա Վարդանյան