Թուրք նախարարը հայտնել է՝ որ դեպքում կլինի Թուրքիայի, Ադրբեջանի և ՀՀ-ի տրանսպորտի նախարարների եռակողմ հանդիպում

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

Եթե Ադրբեջանը համաձայնություն տա, ապա կարող է կազմակերպվել Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի տրանսպորտի նախարարների եռակողմ հանդիպում։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Նա ընդգծել է, որ եռակողմ հանդիպման անցկացումը ամբողջությամբ կախված է Ադրբեջանի դիրքորոշումից․

«Մենք հաճախ ենք հանդիպում Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի հետ։ Մի քանի հանդիպում էլ ունեցել ենք Հայաստանի տրանսպորտի նախարարի հետ։ Եռակողմ հանդիպման անցկացումն հնարավոր է միայն Ադրբեջանի համաձայնության դեպքում։ Եթե այն տրվի, ապա մենք լիովին պատրաստ ենք, քանի որ Ադրբեջանի դիրքորոշումն ունի մեզ համար մեծ նշանակություն»։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում կողմերի հետ՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպում անցկացնելու վերաբերյալ: