Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները հնարավոր է հանդիպեն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում. Չավուշօղլու
Քաղաքականություն
09.11.2025 | 12:35
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում կողմերի հետ՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպում անցկացնելու վերաբերյալ:
Այս մասին ԱՊԱ-ի թուրքական բյուրոյին հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլութ Չավուշօղլուն։
Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում կհաջողվի հասնել կոնկրետ արդյունքների:
Նշենք, որ Անթալիայի 5-րդ դիվանագիտական համաժողովը տեղի կունենա հաջորդ տարվա ապրիլի 17-19-ը: