Կալանավորն ածելիով փորձել է վնասել ՔԿՀ աշխատակցի կոկորդը, ինչը կանխել է մյուս ծառայողը. նա ստացել էր ձեռքի վնասվածք

Լուրեր

01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
Բոլորը

FactorTV–ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. կալանավորն ածելիով վնասել է քրեակատարողական ծառայության աշխատակցին։

Մասնավորապես՝ օրեր առաջ ՔԿՀ երկու աշխատակիցները մտել են պատժախցում գտնվող կալանավորի մոտ և պահանջել իրենց փոխանցել ծածկոցը (պատժախցում գտնվող կալանավորը կամ դատապարտյալը ծածկոց ստանում է երեկոյան՝ քնելու համար, իսկ առավոտյան այն վերադարձնում ՔԿՀ աշխատակիցներին. սա օրենքով ամրագրված գործընթաց է- խմբ.), սակայն կալանավորը հրաժարվել է, ինչից հետո իր մոտ գաղտնի պահած ածելիով փորձել է վնասել ՔԿՀ աշխատակցի պարանոցը։ Խցում գտնվող մյուս աշխատակիցը, տեսնելով դա, կանխելու փորձ է կատարել, ինչի հետևանքով ածելիով հարված է ստացել ձեռքին։ Հարվածն այնքան խորն է եղել, որ պատռել է աշխատակցի երկշերտ հագուստը և խոր վերք թողել նրա ձեռքին։

Վնասվածք ստացած աշխատակցին արագ բուժօգնություն է ցուցաբերվել, իսկ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոչ աշխատանքային օրով պայմանավորված՝ FactorTV-ն վաղը կփորձի պաշտոնական մեկնաբանություններ ստանալ Քրեակատարողական ծառայությունից և Քննչական կոմիտեից։

Ռոզա Վարդանյան