Թեհրանը կարող է տարհանվել. Իրանը բախվում է տասնամյակների ընթացքում ամենածանր երաշտին ու ջրային ճգնաժամին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թեհրանի բնակիչները կարող են ստիպված լինել տարհանվել՝ Իրանում աննախադեպ երաշտի պատճառով, քանի որ տեղումների ռեկորդային ցածր մակարդակը ջրամբարները դատարկ է դարձրել, գրում է The Independent-ը։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ավելի վաղ երկրի քաղաքացիներին ասել է, որ եթե տեղումների քանակը սակավ մնա, կարող են ստիպված լինել ջուրը չափաբաժիններով բաշխել։ Երկրի ամբողջ տարածքում կանխատեսումը մռայլ է թվում, քանի որ առաջիկա 10 օրվա ընթացքում տեղումներ չեն սպասվում։

Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալի Աբադին զգուշացրել է, որ իշխանությունները շուտով կարող են ստիպված լինել դադարեցնել ջրամատակարարումը։ Նա ասել է, որ որոշ դեպքերում գիշերները ջրի հոսքը կարող է «նվազել մինչև զրոյի», միաժամանակ, տնային տնտեսություններն ու բիզնեսները կարող են տուգանվել չափազանց շատ ջուր օգտագործելու համար։

Փեզեշքիանի հայտարարությունը քննադատության է արժանացել իրանական մամուլի կողմից: Թեհրանի նախկին քաղաքապետ Ղոլամհոսեյն Քարբաշնին էլ ասել է, որ «Թեհրանը լքելը բացարձակապես իմաստ չունի», իսկ այդ գաղափարն անվանել է «կատակ»:

Իրանը տառապում է ջրի պակասից ամբողջ երկրում։ 19 խոշոր ամբարտակներ, որոնք կազմում են երկրի ջրամբարների մոտ 10 տոկոսը, չորանում են։ Երկրի ավելի քան 16 միլիոն բնակիչներ վտանգված են մնալու առանց ջրի, իսկ տեղական իշխանությունները հայտարարել են, որ մայրաքաղաքում տեղումների քանակը հասել է վերջին մեկ դարի ամենացածր մակարդակին։

Ալի Աբադին BBC-ին ասել է, որ ջրային ճգնաժամը պայմանավորված է ոչ միայն տեղումների քանակի նվազմամբ, այլև մայրաքաղաքի դարավոր ջրային ենթակառուցվածքներից ջրի արտահոսքով։ Մոտակա Քարաջ ամբարտակը լցված է ընդամենը 8 տոկոսով՝ անցյալ տարվա համեմատ տեղումների 92 տոկոս նվազման հետևանքով։ Ջրամբարի կառավարիչ Մոհամմադ-Ալի Մոալեմն ասել է, որ ջրի մեծ մասն օգտագործելի չէ։

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին դեռևս 2011 թվականին զգուշացրել էր ջրային ճգնաժամի մասին, սակայն այդ ժամանակից ի վեր իրավիճակը վատթարացել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի