Իրանի նախագահը զգուշացնում է՝ Թեհրանը ստիպված կլինեն տարհանել, եթե անձրև չտեղա

Լուրեր

31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
Բոլորը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը  հինգշաբթի խիստ նախազգուշացում է տարածել, որ մայրաքաղաք Թեհրանը կարող է տարհանվել, եթե անձրև չգա, քանի որ երկրում ջրի լուրջ պակաս է։

«Եթե անձրև չգա, մենք ստիպված կլինենք հաջորդ ամսվանից սկսել սահմանափակել Թեհրանում ջրի մատակարարումը։ Եթե երաշտը շարունակվի, մենք ջուրը կսպառենք և ստիպված կլինենք տարհանվել քաղաքից»,- ասել է Փեզեշքիանը երկրի արևմտյան քրդական Սանանդաջ շրջան կատարած այցի ժամանակ։

Թեհրանում ապրում է գրեթե 10 միլիոն մարդ։ Փեզեշքիանը քաղաքում ստեղծված իրավիճակը որակել է որպես «տագնապալի» և կոչ արել ավելի լավ կառավարել ջուրն ու խնայել այն։

Թեհրանի ջրամատակարարումը կախված է հինգ հիմնական ամբարտակներից՝ Լար, Մամլու, Ամիր Քաբիր, Թալեկան և Լատյան։ Ամիր Քաբիրը ամբարտակներից ամենամեծն է, բայց այն կչորանա երկու շաբաթից էլ պակաս ժամանակում։

Այս պահին ամբարտակը «պարունակում է ընդամենը 14 միլիոն խորանարդ մետր ջուր, որը կազմում է դրա հզորության ութ տոկոսը», ասել է մայրաքաղաքի ջրամատակարարման ընկերության տնօրեն Բեհզադ Պարսան։

Այս թիվը նվազել է անցյալ տարվա 86 միլիոն խորանարդ մետր ջրի համեմատ։

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թեհրանի բնակչությունն ամեն օր սպառում է մոտ երեք միլիոն խորանարդ մետր ջուր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի