Վարչապետը «Գիտուժ»–ի անդամների հետ քննարկել է գիտության ոլորտի զարգացմանը միտված առաջիկա քայլերը

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիտության համաշխարհային օրվա առիթով Կառավարությունում հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին։ Քննարկվել են գիտության ոլորտում վերջին տարիների բարեփոխումների արդյունքները, նոր ընդունված օրենքի և առաջիկա հնգամյա ռազմավարության հնարավորությունները, ինչպես նաև գիտական ծրագրերի ֆինանսավորման և գործնականացման ուղիները։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

«Վարչապետը շնորհավորել է ներկաներին Գիտության համաշխարհային օրվա առիթով և նշել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու վերջին տարիներին գիտության ոլորտում իրականացված քաղաքականությունների արդյունքները և առաջիկա շրջափուլի անելիքները։ «Նախորդող շրջափուլի մասին բազմիցս խոսել ենք, այդ թվում՝ գիտության ոլորտի աշխատավարձերի բարձրացման մեր ժամանակացույցի վերաբերյալ, որն արդեն մի քանի տարի ընթացքի մեջ է և նախորդ հունվարի 1–ին հասավ իր լրումին։ Հետևաբար, պետք է հասկանալ, թե այս ընթացքի փորձը մեզ ինչ է ցույց տվել և առաջիկայում մեր անելիքների վերաբերյալ ինչ պատկերացումներ ունենք»,– նշել է Նիկոլ Փաշինյանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախորդող ժամանակահատվածում սերտորեն աշխատել են «Գիտուժ» նախաձեռնության հետ, և այս տարիները եղել են ուղենշային։ Ազգային ժողովի կողմից հաստատվել է և հոկտեմբերի 20–ից ուժի մեջ մտել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որը, նախարարի խոսքով, նոր ինստիտուցիոնալ հնարավորություններ է ձևավորում գիտության զարգացման համար։ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ ներկայում հանրային քննարկման է ներկայացված առաջիկա 5 տարիների Գիտության զարգացման ռազմավարությունը։ «Այստեղ էլ նախարարությունը բաց է քննարկումների և առաջարկներ լսելու համար, քանի որ ներկայացված ռազմավարությունը դեռևս նախագիծ է և առաջարկներն օգտակար կլինեն»,– ասել է նախարարը։ Նա հավելել է, որ «Գիտուժ»–ի հետ համագործակցությամբ արդեն երկրորդ անգամ անցկացվում է «Գիտության շաբաթ» միջոցառումը՝ ուղղված գիտության հանրահռչակմանը, այդ թվում՝ երեխաների շրջանում։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ հատուկ գործիքակազմ և մեթոդաբանություն է մշակված, որն իրականացվում է նույնիսկ մանկապարտեզներում։ «Գիտության շաբաթ»–ի շրջանակում ավելի քան 300 ուսումնական հաստատություններ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, մասնակցել են գիտափորձերի և այլ միջոցառումների։

«Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և նշել, որ նախաձեռնությունը միավորում է 202 տեխնոլոգիական ընկերությունների և 24 բիզնես ասոցիացիաների։ Նպատակն է՝ նպաստել գիտության և տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ աշխատելով Կառավարության հետ։ Տիգրան Շահվերդյանի խոսքով՝ վերջին տարիներին ակադեմիական գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացման արդյունքում հնարավոր է եղել կանգնեցնել ոլորտի գրեթե վերացումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նպատակային գիտական հետազոտությունների և տեխնոլոգիական մշակումների պետական քաղաքականության խնդիրներն ու լուծումները։ Անդրադարձ է կատարվել տնտեսության, պարենային անվտանգության ոլորտներում, պետական կառավարման համակարգում գիտական կարողությունների զարգացման ուղղությամբ հետազոտությունների իրականացմանը, գիտության ոլորտի ֆինանսավորմանը և այլ հարցերի։

Վարչապետը «Գիտուժ» նախաձեռնության անդամներին առաջարկել է ԿԳՄՍ նախարարության, Գիտության կոմիտեի հետ համագործակցությամբ շարունակել աշխատանքները վերոնշյալ ուղղություններով և ներկայացնել համապատասխան առաջարկություններ։ Միաժամանակ, երկրի ղեկավարը շեշտել է, որ Կառավարությունը պատրաստ է պետբյուջեով նախատեսված միջոցներից առանձին ֆինանսավորում տրամադրել գիտական այն ծրագրերին, որոնք հասունացել են և պատրաստ են մտնել գործնական փուլ»,- ասվում է հաղորդագրությունում։