Թաիլանդը դադարեցրել է Թրամփի միջնորդությամբ Կամբոջայի հետ կնքված խաղաղության համաձայնագրերը

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

Թաիլանդի վարչապետ Անութխին Չանվիրակունը հայտարարել է, որ կդադարեցնի Կամբոջայի հետ հոկտեմբերի վերջին ստորագրված խաղաղության համաձայնագրերը։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երկու թաիլանդցի զինվորներ  սահմանը պարեկելիս պայթել են ականի վրա։ Այս մասին հաղորդում են Bloomberg-ը և Associated Press-ը, փոխանցում է The Insider-ը։

Թաիլանդի վարչապետի խոսքով՝ միջադեպը ցույց է տալիս, որ «Թաիլանդի ազգային անվտանգության նկատմամբ թշնամանքը չի նվազել»։ Նա հավելել է, որ հրադադարի համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորությունները կդադարեցվեն՝ մինչև Թաիլանդի պահանջները չբավարարվեն։ Դեռևս պարզ չէ, թե որոնք են այդ պահանջները։

Հոկտեմբերի վերջին ստորագրված հակամարտության կարգավորման հռչակագիրը նախատեսում է ծանր զինտեխնիկայի դուրսբերում սահմանային տարածքներից մինչև դեկտեմբերի 31-ը, ինչպես նաև համագործակցություն սահմանային տարածքի ականազերծման գործում: Բացի այդ, Թաիլանդը պահանջում է, որ Կամբոջան կոշտ միջոցներ ձեռնարկի տարածաշրջանում կիբերհարձակումները զսպելու համար:

Բանգկոկը, իր հերթին, պետք է ազատ արձակեր գերության մեջ գտնվող 18 կամբոջացի զինվորների, սակայն գործընթացը կասեցվել է։

Երկուշաբթի երկրի հյուսիս-արևելքում գտնվող Սիսակետ նահանգում պլանային պարեկության ժամանակ երկու զինվորներ ականի վրա են կանգնել: Թաիլանդական կողմի տվյալներով՝ այն վերջերս է տեղադրվել: Զինվորները հոսպիտալացվել են։

Թաիլանդի և Կամբոջայի միջև զինված հակամարտությունը բռնկվել էր հուլիսի 24-ին՝ Օդդար Միենչե նահանգի վիճելի սահմանի մոտ: Ընդամենը չորս օր անց՝ հուլիսի 28-ին, Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը Կուալա Լումպուրում կայացած բանակցություններից հետո հայտարարել էր հրադադարի մասին, որի համար երկու կողմերն էլ շնորհակալություն էին հայտնել Թրամփին:

Հոկտեմբերի վերջին Թաիլանդը և Կամբոջան Կուալա Լումպուրում կայացած Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի գագաթնաժողովի ժամանակ ստորագրել էին համատեղ հռչակագիր՝ ուղղված հակամարտության կարգավորմանը: Վարչապետները հռչակագիրը ստորագրել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։

Հակամարտության կարգավորման գործում ունեցած ներդրման համար Կամբոջան օգոստոսի սկզբին Թրամփին առաջադրել էր Խաղաղության Նոբելյան մրցանակի: ԱՄՆ նախագահը հետագայում Կամբոջա-Թաիլանդ հակամարտությունն անվանել էր  իր կողմից ավարտած յոթ «չդադարող պատերազմներից» մեկը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի