Փաշինյանից հրահանգներ sms-ո՞վ, թե՞ զանգով. վարչապետի ստատուսներն ու իրավապահների արագ արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը ծիծաղով է արձագանքում հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հեռախոսո՞վ, թե՞ մեյլով է հրահանգներ ստանում։ 

Հարցը, սակայն, անկրակ չէ․ հատկապես վերջին շրջանում Փաշինյանի ելույթներից և ֆեյսբուքյան գրառումներից հետո իրավապահները, կարծես շատ պատահականորեն, գործողություններ են սկսում այն անձանց դեմ, որոնց անունը շոշափվում է վարչապետի գրառումներում։

Փաշինյանը մեկ տասնյակի հասնող գրառումներ էր արել ինչպես Սամվել Կարապետյանի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուց առաջ, այնպես էլ իրավապահների գործողությունների ընթացքում. «Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։

Այս գրառումից րոպեներ անց իրավապահներն արդեն Սամվել Կարապետյանի առանձնատանն էին։ Հնարավո՞ր է փոխկապակցված գործողությունները պարզապես պատահականություն լինեին։

Իշխող պատգամավորի մատնանշած՝ զանգել-հրահանգելու դեպքեր, սակայն, եղել են, ավելին՝ Փաշինյանի իշխանության հենց առաջին ամիսներին։ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին համացանցում ձայնագրություն տարածվեց, որտեղ այն ժամանակ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանը Փաշինյանի հետ հեռախոսով քննարկում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի խափանման միջոցի ընտրության հարցը։

Ոչ միայն գրառումներով, նաև հարցազրույցի ժամանակ է վարչապետը մատնանշել ընդդիմադիր գործիչներին։ Փաստաբան Միհրան Պողոսյանը հիշեցնում է 2019 թվականի հուլիսի Փաշինյանի հարցազրույցը։ Այս հայտարարությունից հինգ ամիս անց Թովմասյանին մեղադրանք առաջադրվեց։

Ոչ միայն հրապարակային գրառումներով, այլև հեռախոսազանգերով և շատ ու շատ այլ միջոցներով է իրավապահ համակարգին հրահանգներ իջնում, ընդգծում է Գյումրիի «Ասպարեզ» մամուլի ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Նա չի բացառում նաև, որ Փաշինյանը ոչ պաշտոնապես քարոզարշավ է սկսել։

Հրահա՞նգ է իշխանության կողմից, զուտ զուգադիպությո՞ւն, թե՞ գործադիր մարմնի ղեկավարին զեկուցում են իրավապահ մարմինների կողմից իրականացվելիք բոլոր գործողությունների մասին, կարծիքները ոչ միանշանակ են։ Սակայն անցնող 7 տարիները ցույց են տալիս, որ Փաշինյանը բավական տեղեկացված է այն ամենից, ինչը դուրս է վարչապետի լիազորությունների շրջանակից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան