Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանի Թիենծին քաղաքում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և հանդես եկել ելույթով: Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Պատվավո՛ր նախագահող Սի Ծինփին, Հարգելի՛ Նուրլան Երմեկբաև, Ձե՛րդ գերազանցություններ, Հարգարժա՛ն պատվիրակներ, Նախ և առաջ կցանկանայի երախտագիտությունս հայտնել պարոն Սի Ծինփինին Շանհայի համագործակցության կազմակերպությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահության ներքո ընթացող գագաթնաժողովի շրջանակներում ՇՀԿ+ …

