Իրանը ցանկանում է Նախիջևանի տարածքով Հայաստան երկաթուղային բեռնափոխադրումներ իրականացնել

Լուրեր

24.11.2026 | 11:25
Զապորոժիեին ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ
24.11.2026 | 11:17
Հայկ Մարտիրոսյանը գոհ է Total Chess-ի արդյունքից
24.11.2026 | 11:09
Բժշկությունից մինչև տեխնոլոգիաներ և բիզնես․ Healthcare Expo Armenia 2026-ը նոր հնարավորություններ է ստեղծում ընկերությունների համար
24.11.2026 | 11:08
Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական 355 ԱԹՍ է թռել․ օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են
24.11.2026 | 11:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
24.11.2026 | 11:00
Հայաստանը նախատեսում է 2027 թվականին ավարտել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ծրագրի առաջին փուլը․ Արփինե Սարգսյան
24.11.2026 | 10:50
Հայաստանի Առաջին խումբ․ Առաջատարները հաղթել են
24.11.2026 | 10:48
Հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը դարձել է ԱՀԿ ղեկավարի պաշտոնի ամենաերիտասարդ թեկնածուն
24.11.2026 | 10:40
Արմավիրում կինը մեղադրվում է ամուսնու վրա սպիրտ լցնելու և նրան հրկիզելով սպանելու մեջ․ նա կալանավորվել է
24.11.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 24-ի դրությամբ
24.11.2026 | 10:22
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին հողերի վարձակալության գործընթացում խախտումներ են հայտնաբերվել․ 563 մլն դրամի հող վերադարձվել է համայնքին
24.11.2026 | 10:10
Կոտայքում քննարկվել են ջրամատակարարման, աղբահանության, թափառող շների և տրանսպորտի խնդիրները․ ՄԻՊ
24.11.2026 | 09:54
Առաջին դասարանի ուսուցչուհին մեղադրվում է աշակերտին բռնության ենթարկելու և դասընկերներից մեկուսացնելու համար
24.11.2026 | 09:46
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա
23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
Բոլորը

Իրանը դիտարկում է երկաթուղով բեռնափոխադրման հնարավորությունը, որն անցնելու է Նախիջևանով։ Այս մասին ադրբեջանական Report գործակալությանն ասել է Իրանի երկաթուղիների ղեկավար Ջաբար Ալի Զաքերին։

Նրա խոսքով՝ Բաքվում անցկացվող ԱՊՀ Երկաթուղային տրանսպորտի խորհրդի 83-րդ նիստի շրջանակում բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի երկաթուղիների օպերատոր «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ ներկայացուցիչների հետ։ Դրանք վերաբերել են Իրանից Նախիջևանով Հայաստան բեռների մատակարարմանը։

«Սա հնարավորություն կտա ապագայում Նախիջևանում երկաթուղի գործարկել։ Մենք հանձնառու ենք այս նախագիծը հնարավորինս շուտ իրականացնել»,- ասել է Զաքերին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի տարածքով երկաթուղով Ղազախստանից ու ՌԴ-ից ցորեն է մատակարարվել Հայաստան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի