Ես պատրաստվում եմ հարմար պահի այցելել Ադրբեջան․ Ալեն Սիմոնյան
Քաղաքականություն
26.11.2025 | 17:04
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ պատրաստվում է հարմար պահի Ադրբեջան այցելել։ Այդ մասին նա ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ես պատրաստվում եմ հարմար պահի այցելել Ադրբեջան, պատրաստվում եմ նաև ադրբեջանցի իմ գործընկերոջը որևէ ֆորմատով Հայաստան հրավիրել»,- ասել է ԱԺ խոսնակը:
Հարցին, թե երբևէ ստացե՞լ է Ադրբեջան այցելելու հրավեր, Սիմոնյանը պատասխանել է. «Չէ, չի եղել, բայց եթե լինի, ես այդ հրավերը կքննարկեմ»։