Թուրքական պաշտպանական ընկերությունները 6,5 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքել Թուրքիայի ինտեգրված, բազմաշերտ «Պողպատե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի ամրապնդման և զարգացման համար։ Այս մասին հայտարարել է Պաշտպանական արդյունաբերության նախագահությունը (SSB), փոխանցում է Sabah-ը։ SSB-ի նախագահ Հալուք Գյորգյունը նշել է, որ պայմանագրերը ներառում են մարտական համակարգեր և դրանց առաջադեմ տարբերակները, որոնք կմշակվեն Roketsan-ի կողմից, հավելելով, որ «Պողպատե …

