Ադրբեջանի կողմից Կարս-Ախալքալաք երկաթուղու համար ծախսած 800 մլն դոլարը չարդարացրեց իրեն․ Պաատա Ցագարեիշվիլի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միջին միջանցքի վրացական հատվածը կմրցակցի Թրամփի ուղու հետ, սակայն հետազոտություններ են անհրաժեշտ՝ հասկանալու համար, թե որքան, կարծում է Տրանսպորտային միջանցքների ուսումնասիրությունների վրացական կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլիի։ Factor TV-ին տված հարցազրույցում մեկնաբանելով Միջին միջանցքով 2024 թվականին 4,6 միլիոն տոննա բեռնափոխադրումների ծավալը՝ Ցագարեիշվիլին նշում է, որ սա Ղազախստանի նավահանգիստներից դուրս եկող բեռների ծավալն է. վրացական նավահանգիստներ է հասնում շատ ավելի քիչ՝ շուրջ 2 միլիոն տոննա։

Նա նշում է, որ վերջին 10 տարիների ընթացքում Վրաստանից Ադրբեջան (40%-ով) և Ադրբեջանից Վրաստան (15%-ով) բեռնափոխադրումների կայուն անկում է գրանցվել։ Եվս մեկ խնդիր է այն, որ Կենտրոնական Ասիայից Եվրոպա բեռնափոխադրումների հոսքը յոթ անգամ ավելին է, քան հակառակ ուղղությամբ, ինչը նշանակում է, որ գնացքները կամ բեռնատարները հաճախ դատարկ են վերադառնում, ինչը մեծացնում է բեռնափոխադրման ծախսերը։

Վրացի փորձագետը նաև կարծում է, որ Ախալքալաք-Կարս երկաթուղու կառուցման և արդիականացման համար 2008 թվականից ի վեր Ադրբեջանի կողմից 800 միլիոն դոլարի ծախսը չի արդարացրել իրեն։ 5 միլիոն տոննա թողունակությամբ գիծը գործնականում չի գործում՝ 2025 թվականի առաջին կեսին տեղափոխելով ընդամենը 102,000 տոննա բեռ:

Անդրադառնալով Հայաստանի երկաթուղու վիճակին, վրացի փորձագետը նշում է, որ Հայկական երկաթուղու բեռնափոխադրման արագությունը ցածր է (35 կմ/ժ), ինչի հետևանքով այն չի կարող մրցակցել ավտոմոբիլային փոխադրումների հետ: Վերջին երկու տարիների ընթացքում հայկական երկաթուղիներում բեռնափոխադրումների կտրուկ անկում է գրանցվել, նշում է Ցագարեիշվիլին՝ հավելելով, որ տարեկան ծավալը 3,3 միլիոն տոննայից նվազել է մինչև 1,4 միլիոն տոննա։ Այս անկման պատճառներից մեկը սահմանային բախումների պատճառով Սոթքի հանքի փակումն է։ Փորձագետը նաև նշում է, որ սահմանների վերաբացման դեպքում Հայաստանի երկաթուղով բեռնափոխադրումների ծավալը կարող է հասնել տարեկան 8 միլիոն տոննայի, սակայն երկաթուղին լուրջ արդիականացում է պահանջում։

Ցագարեիշվիլին կարծում է, որ հաղորդակցությունների բացումը և TRIPP-ի իրականացումը կնպաստեն նաև հանքարդյունաբերության արտադրանքի տարանցման աճին դեպի Կոտայք, Սյունիք և Լոռի, որոնք հաղորդակցությունների մոտ են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան