ՌԴ-ն սադրում է մեզ՝ թշնամանալու թուրքերի հետ, որ Պուտինը Էրդողանի հետ առևտուր անի՝ մեր հաշվին․ դա Արցախում եղավ․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 16:30
Շաբաթների ընթացքում ՀԷՑ-ը կառավարության կողմից հանրային գերակա շահ կճանաչվի. Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:19
Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:10
Նեյմարն ավարտեց կարիերան Բրազիլիայի հավաքականում
29.07.2026 | 16:04
Մահափորձ Տուլայում ԱԹՍ-ներ մշակող ընկերության ղեկավարի դեմ
29.07.2026 | 15:55
Կուսակցությունների խոշոր նվիրատու 202 անձի եկամուտները կասկած են առաջացրել. նյութերը ԿԿՀ-ն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե 
29.07.2026 | 15:49
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.07.2026 | 15:47
2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 6,6 մլրդ դրամ
29.07.2026 | 15:41
ԵԿՄ-ն լրագրողներն են լուծարել. ես և´ նախագահ եմ լինելու, և´ պատգամավոր. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 15:39
Պետբյուջեից 24 մլն դրամ՝ Փաշինյանի հովանու ներքո հեծանվային արշավ կազմակերպելու համար
29.07.2026 | 15:30
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցն անհետ կորել է Բրազիլիայում
29.07.2026 | 15:19
Ռուսական կողմն 80 անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա․ Խերսոնում զոհ կա
29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 14:51
Իրանը դիտարկել է Ուկրաինայում նավահանգստի հարվածելու տարբերակը՝ ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման․ NYT
29.07.2026 | 14:41
Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
Բոլորը

«Ռուսաստանը ժողովրդավարության գործիքակազմն օգտագործում է ժողովրդավարությունը տապալելու համար»,- Factor TV-ի հետ զրույցում ասել է «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից տարվող հիբրիդային պատերազմի և ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին թեմաներին։
Անդրադառնալով ընդդիմադիրների այն հայտարարությանը, թե Հայաստանում առկա են աննախադեպ թվով քաղբանտարկյալներ, Խուրշուդյանը հակադարձել է՝ հիշեցնելով նախկին իշխանությունների գործելաոճը․

«Երբ որ Հայաստանում իրոք ոտնահարվում էին մարդկանց իրավունքները, երբ որ 10 հոգի սպանում էին փողոցներում, չգիտես ինչի՝ այդ ժամանակ այդ մարդիկ լռում էին և ավելին՝ մեղսակցում էին այդ սպանություններին։ Հիմա, երբ որ հեղափոխությունից հետո ամբողջությամբ տեղավորվում են գործընթացները ժողովրդավարական հունում, իսկ ժողովրդավարությունն այն է, որ դու պետք է քո իրավունքները չափավորես ուրիշների իրավունքներով․․․ Այսօրվա իրավապահ համակարգը փորձում է այդ շրջանակներում գործել հիմա, այսպես կոչված, քաղբանտարկյալների անուն են տալիս»։

Խոսելով կոնկրետ գործիչների, մասնավորապես՝ Սավել Կարապետյանի կալանավորման մասին, որը մեղադրվում է իշխանության զավթման փորձի մեջ, Խուրշուդյանը նշել է, որ քաղաքական հարցերը բռնությամբ լուծելու կոչերը հակասահմանադրական են․

«Եթե խոսքը գնում է մի մարդու մասին, ով սպասարկել է Ռուսաստանի շահերը, այդ թվում՝ իր քաղաքական հայտարարություններով․․․ և երբ որ ինքը ասում է, որ եթե քաղաքական գործիչները չկարողանան այդ հարցը լուծել, մենք մեր ձևով կլուծենք․․․ Մենք ո՞վ։ Այսինքն՝ միակ իրավական ճանապարհը, որը գոյություն ունի ՀՀ-ում, բացի քաղաքական ճանապարհից, քաղաքական հարցերը լուծելու այլ ճանապարհ չկա։ Այլ ճանապարհները հակասահմանադրական են»։

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավարը շեշտել է, որ ռազմական հեղաշրջման կոչերը ենթադրում են բռնություն, ինչը պետք է կանխարգելվի օրենքով․
«Ռազմական հեղաշրջումը գիտե՞ք ինչ է։ Ռազմական հեղաշրջումը ենթադրում է կրակել, այդ թվում՝ այն մարդկանց վրա, ովքեր որ չեն համաձայնվում ժողովրդի՝ իրենց տված մանդատը ուղղակի հանձնել ինչ-որ մարդկանց, ովքեր պահանջում են, որ իրենց տան»։

Հովսեփ Խուրշուդյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները ոչ թե չափից դուրս խիստ են, այլ, ընդհակառակը, լիարժեք չեն կիրառում օրենքի ուժը ռուսական հիբրիդային պատերազմի դեմ պայքարում։ Ըստ նրա՝ Ռուսաստանը և նրա աջակիցները օգտվում են ժողովրդավարական ազատություններից՝ հենց ժողովրդավարությունը կործանելու համար․

«Մեր մոտ, ցավոք սրտի, իշխանությունները ժողովրդավարության և օրինականության բոլոր կանոնները լիարժեք չեն իրականացնում, որովհետև եթե լիարժեք իրականացնեին, շատ ավելի ծանր հետևանքներ կլիներ այդ բոլոր կամանդի համար․․․ Հիբրիդային պատերազմի ամբողջ իմաստը այն է, որ ժողովրդավարության գործիքակազմը օգտագործեն այդպիսի ուժերը, այդպիսի չակերտավոր ՀԿ-ները, Ռուսաստանի սպասարկող քաղաքական ուժերը և գործիչները՝ ժողովրդավարությունը տապալելու համար, մարդու իրավունքների, խոսքի ազատության, պաշտպանության բարձր մակարդակը Հայաստանում օգտագործել՝ խոսքի ազատությունը, ի վերջո, տապալելու համար, մարդու իրավունքները ոտնահարելու համար»։

Անդրադառնալով այն մտավախություններին, թե դեպի Եվրոպա գնալը կարող է հանգեցնել «ուկրաինական սցենարի» և տարածքային կորուստների, Խուրշուդյանը հակադարձել է․

«Մեր տարածքային կորուստները ինչի՞ց առաջացան՝ Եվրոպա գնալո՞ւց, թե՞ հակառակը՝ Ռուսաստանին կառչած մնալուց, մինչև վերջին պահը հույս ունենալուց, որ ՀԱՊԿ-ը մեզ կօգնի, Ռուսաստանը մեզ կօգնի․․․ Սերժ Սարգսյանը Եվրոպա տարա՞վ 13 թվականին Հայաստանին, որ 16 թվին պատերազմ սանձազերծվեց, և Ռուսաստանը ծափ էր տալիս կողքից»։

Նա նաև շեշտել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման կարևորությունը՝ որպես Ռուսաստանից կախվածությունը թուլացնելու միջոց։  Խուրշուդյանը եզրափակել է՝ նշելով, որ Ռուսաստանը շահագրգռված է հայ-թուրքական թշնամանքի պահպանմամբ։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան