«Աշխարհի ամենաուժեղ կին» մրցույթի հաղթողը կենսաբանական տղամարդ է եղել

Լուրեր

28.10.2026 | 12:01
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա պայմանական ազատազրկման՝ գույքի բռնագանձմամբ
28.10.2026 | 11:57
Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել
28.10.2026 | 11:52
Եթե նույնիսկ բռնության զոհ եմ, ի՞նչ կա դրա մեջ, ուզում եք ամոթանք տա՞լ ինձ․ Բաթոյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է Պուտինի ու Զելենսկիի հետ առաջիկա հանդիպման մասին
28.10.2026 | 11:35
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը քննարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը
28.10.2026 | 11:26
Արման Ծառուկյանը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի RAF-ում
28.10.2026 | 11:18
Վարդևանյանը բորբոքվեց․ «Եկե՛ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:13
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
Բոլորը

Կենսաբանական տղամարդը զրկվել է «Աշխարհի ամենաուժեղ կին» տիտղոսից, հաղորդում է NY Post-ը։

28-ամյա Ջեյմի Բուկերն օրեր առաջ հաղթել էր Strongman Games-ի կանանց մրցույթում, որը անցկացվում էր ԱՄՆ Տեխաս նահանգի Արլինգտոն քաղաքում։ Երկրորդ տեղը զբաղեցրել էր Մեծ Բրիտանիան ներկայացնող 43-ամյա Անդրիա Թոմփսոնը։ Կազմակերպիչները, մրցույթի ավարտից հետո տեղեկանալով, որ Բուկերը կենսաբանական տղամարդ է, որակազրկել են նրան։

«Պարզվում է՝ մարզիկը, որը կենսաբանական տղամարդ է, իսկ այժմ ինքն իրեն նույնականացնում է որպես կին, հանդես է եկել կանանց պայքարում։ Strongman-ի կազմակերպիչները մինչև մրցույթի սկիզբը այդ փաստի մասին տեղեկացված չեն եղել, և երբ մեզ հայտնել են այդ մասին, մենք անմիջապես սկսեցինք քննությունը։ Փորձեցինք կապ հաստատել մասնակցի հետ, սակայն պատասխան չստացվեց։ Եթե մենք տեղեկացված լինեինք այդ մրցույթի մեկնարկից առաջ կամ դրա ընթացքում, մարզիկին չէր թույլատրվի մասնակցել կանանց մրցմանը։ Մասնակիցները կարող են մրցել միայն այն կատեգորիայում, որը համապատասխանում է ծննդյան պահին նշված կենսաբանական սեռին»,- ասված է մրցաշարի պաշտոնական հայտարարության մեջ։