Հաջորդ տարի նոր ջրամբարները կկառուցվեն Արագածոտնի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում, այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ «5 ջրամբարները հանրային ներդրումային կոմիտեի կողմից արժանացել են դրական եզրակացության, նախագծերը պատրաստ են, և 2026 թ-ին կսկսենք Քասախի, Ելփինի, Լիճքի, Արթիկի և Աստղաձորի ջրամբարների շինարարական աշխատանքները»,- մանրամասնեց նա։ …

